close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+30°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիլիջանի բնակչին եւ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահին կաշառք տալու եւ ստանալու համար մեղադրանք է առաջադրել

Հասարակություն

5 Հունիսի 2020, 18:41
 Դիլիջանի բնակչին եւ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահին կաշառք տալու եւ ստանալու համար մեղադրանք է առաջադրել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահի կողմից կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսին Դիլիջան քաղաքի բնակիչը կաշառք տալու շուրջ համաձայնության գալով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի թիվ 10-րդ պահաբաժնի անտառապահի հետ՝ վերջինիս թույլտվությամբ առանց համապասխան փաստաթղթի նույն ամսվա վերջերին 2 անգամ իր կողմից վարվող «Ֆորդ» ավտոմեքենայով շուրջ 4 խմ վառելափայտ է դուրս բերել նշված պահաբաժնից, որի դիմաց անձամբ անտառապահին տվել է կաշառքի առարկա հանդիսացող գումարի մի մասը:

Այնուհետեւ 2020թ. հունիսի 1-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, նույն պայմանավորվածության շրջանակներում՝ հերթական անգամ առանց համապատասխան փաստաթղթի իր վերոնշյալ ավտոմեքենայով նույն պահաբաժնից դուրս է բերել վառելափայտ, սակայն հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից եւ չի հասցրել անտառապահին տալ կաշառքի առարկա հանդիսացող գումարի մնացած մասը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 1-ին մասով, իսկ Դիլիջան քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
9 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica