close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+22°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ տնօրենը վիրավորվե՞լ է վարչապետ Փաշինյանից. Էդուարդ Մարտիրոսյանի պարզաբանումը

Քաղաքական

5 Հունիսի 2020, 17:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ տնօրենը վիրավորվե՞լ է վարչապետ Փաշինյանից. Էդուարդ Մարտիրոսյանի պարզաբանումը

Ոստիկանության ուժերը բավարար չէին, այդ պատճառով հանձնարարականը տրվել է նաև ԱԱԾ-ին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ պարզաբանելով արդյո՞ք հավաստի է տեղեկությունը, որ ԱԱԾ տնօրենը վիրավորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ նա Շենգավիթի մանկապարտեզներից մեկում բազմամարդ միջոցառում կազմակերպելու հարցով զբաղվելու հանձնարարականը տվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով:

«Ֆեյսբուքով չի տվել հանձնարարական, ուղղակի Ոստիկանության ուժերը չէին բավարարում այդ խնդրի լուծման համար, և պարոն վարչապետը հանձնարարություն տվեց, որ այդ խնդրով մենք զբաղվենք եւ շուտ այդ հարցը լուծում ստանա, քանի որ խոսքը երեխաների հնարավոր վարակման մասին էր: Դրա համար էլ մենք ոստիկաններին փոխգործակցության շրջանակներում օգնել ենք»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի դժգոհությանը իրավապահներից, այդ թվում` ԱԱԾ-ից կորոնավիրուսի դեմ պայքարում, կառույցի ղեկավարն ասաց` կորոնավիրուսի դեմ պայքարը յուրաքանչյուրի խնդիրն է:

«Կորոնավիրուսի դեմ պայքարը ցանկացածիս, մեր բնակչության յուրաքանչյուր ներկայացուցչի խնդիրն է. ազգային անվտանգության մարմինների ուժերը միգուցե չեն բավարարում մեծաքանակ բնակչության դիմակների կամ մյուս միջոցների ապահովման հարցի շուրջ աշխատանքներ տանելու համար: Ցանկացածս պետք է այդ հարցը գիտակցենք»,-ասաց Էդվարդ Մարտիրոսյանը։

ԱԱԾ տնօրենը խոսեց նաև Ucom ընկերության սեփականատերերից՝ Գուրգեն Խաչատրյանի անհետացմանը, ում նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու որոշում է  կայացվել:

«Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում ենք: Անհետանալու հետ կապված՝ ասեմ՝ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ մինչ այդ օպերատիվ հետախուզական աշխատանքներ չենք իրականացրել և, իհարկե, մարդու տեղաշարժի իրավունքը չենք սահմանափակել»,-ասաց նա:

Հարցին՝ նա Հայաստանո՞ւմ է, թե՞ լքել է ՀՀ տարածքը, ԱԱԾ տնօրենն ասաց. «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»:

Շրջանառվող լուրերի մասին, թե Գուրգեն Խաչատրյանը Ռուսաստանի Դաշնությունում է, Մարտիրոսյանն ասաց, որ ստուգել են, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica