close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+26°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարության «անսխալականությունն» ու Դաշնակցության «վերեժխնդրությունը». Է. Անդրեասյան

Քաղաքական

5 Հունիսի 2020, 13:55
 Կառավարության «անսխալականությունն» ու Դաշնակցության «վերեժխնդրությունը». Է. Անդրեասյան

Էդիկ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մեր ժողովրդի լավագույն ավանդույթներից մեկն էլ այն է, որ դժվարության պահերին միշտ հիշում է իր հարազատ զավակին՝ Դաշնակցությանը: Պատերա՞զմ է՝ հարց չկա, Դաշնակցությունը ողջ լինի, վտանգավո՞ր է՝ դաշնակցական տղերքի ցավը տանեմ, կգնան, կյանքն էլ կտան, սով, ցուրտ ու մո՞ւթ է՝ բա էլ ո՞ր օրվա համար են սփյուռքի դաշնակցականները, որ մենք սոված զկռտանք ու ցրտից մրսենք, Ղարաբաղում քանդված գյո՞ւղ կա՝ բա մի հատ զանգենք Լիբանանի տղերքին, նրանք կարողանում են չեղած տեղն էլ գյուղ հիմնել... Չթվարկեմ ամենը, ասեմ միայն, որ աշխարհատարած սփյուռքում չկա ՀՅԴ կազմակերպական մի շրջան, որ Հայաստանի Հանրապետության որևէ անկյունում ներդրում ունեցած չլինի: ՀՅԴ քույր կառույցի՝ ՀՕՄ-ի մասին էլ չեմ խոսում: Հայաստանում շատեին թվում է, թե կարևորը խնդրի ձևակերպումն է, իսկ լուծումը միայն տեխնիկական հարց է:Ձևակերպված խնդիրներ են՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը և Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը: Բա ո՞վ անի: Էլ ո՞վ պիտի անի, եթե ոչ Հայ Դատի գրասենյակները՝ ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում, Ավստրալիայում, Ռուսաստանում, Հայաստանում...Թե ինչ ճիգուջանքով էլ կարվի դա, ինչ միջոցներով՝ Դաշնակցության խնդիրն է: Ու դեռ պետք էր Հայաստանում կռիվ տալ երկքաղաքացիության օրենքի համար, սփյուռքի նախարարություն հիմնել, ներգաղթ կազմակերպել: Թող մեկը կանգնի ու ասի, որ Դաշնակցությունը երբևէ տարփողել է արածը, մտցրել իր աչքը...

Մի ուրիշ ավանդույթ էլ կա Հայաստանում: Ընտրություններով իշխանության բերել ում ասես, բայց ոչ Դաշնակցությանը: Թող լինի մարդ-կուսակցություն, միայն թե կարողանա լավ հորդուբորդ անել՝ կընտրեն, հմուտ ստախոս լինի՝ կընտրեն, պոպուլիստ լինի՝ կընտրեն: Ընտրում են, ընկնում քաքը և դարձյալ հիշում Դաշնակցությանը՝ դուք այդ ի՞նչ Դաշնակցություն եք, որ էս դժվար պահին ձայն չեք հանում, չեք փորձում մեզ փրկել:Սա ինչ-որ տեղ «երես առած երեխայի» վարքագիծ է հիշեցնում, բայց ժողովուրդը վստահ է, որ ինչքան էլ չարաճճի լինի, ՀՅԴ-ն ամեն ինչ կանի՝ իրավիճակը շտկելու համար:
2018թ. այսպես կոչված թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից հետո մենք շարունակում ենք ականատես լինել ոչ միայն հայաստանյան հանրության չարաճճիություններին, այլև բողոքին, որ հին ու բարի ավանդույթների համաձայն ուղղված է Դաշնակցությանը՝ բա ո՞ւր եք, բա ինչո՞ւ չեք խոսում, ինչո՞ւ չեք օգնում ՀՀ հեղափոխական իշխանություններին՝ հաղթահարելու այս վիճակը: Ընդհուպ կարծիք է հնչել, որ ՀՅԴ-ն վրեժ է լուծում դժվարին կացության մեջ հայտնված իշխանությունից՝ 2018թ. հոկտեմբերի 2-ի հայտնի «հանրահավաքի» ժամանակ կառավարությունից մեծ աղմուկով հեռացվելու համար: Հետո նաև հավելում են՝ եթե վրեժ լուծողը մի անկարևոր կազմակերպություն լիներ, կարելի էր հասկանալ, բայց Դաշնակցությո՞ւնը...
Այս մտայնությունը բոլորովին վերջերս է ի հայտ եկել և, որքան էլ զարմանալի է, ծնունդ է առել ՀՅԴ Գերագույն մարմնի վերջին հայտարարության, որով պահանջ է դրվում գումարել ԱԺ հատուկ նիստ և գնահատական տալ կառավարության աշխատանքին և պատասխանատվության ենթարկել հանցավոր անգործության համար: Կպել է սրտներին՝ թե բա չեք թողնում աշխատեն, վրեժ եք լուծում հոկտեմբերի 2-ի համար: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե Դաշնակցությանն ինչեր կասեին, եթե անսպասելի դուրս գար փողոց ու «կարմիր» քարտը ցույց տար: Աղմուկն անտանելի էր լինելու: Ոչ ոք չէր հիշելու, որ «կարմիրից» առաջ «դեղին» քարտ է եղել, ինչպես որ չեն հիշում, թե ինչպես մի առիթով ՀՅԴ-ն հայտարարեց՝ մենք չենք ուզում, որ Նիկոլի գլուխը քարին առնի: Ավելի վաղ ՀՅԴ-ն առաջինը հայտարարեց, որ վերադարձ անցյալին չի լինելու, իսկ 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՅԴ-ն մաս էր կազմում մի կառավարության, որ հասցրել էր դրժել իր բոլոր խոստումները՝ նոր ընտրական օրենսգրքի հետ կապված և որոշել էր հենց 2019թ. դեկտեմբերի 9-ին նշանակել ԱԺ արտահերթ ընտրությունները: Ի վերջո հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ այն, ինչն անխուսափելիորեն պետք է տեղի ունենար «հեղափոխական» կառավարության մյուս խելահեղություններից հետո: Հիմա ի՞նչ, ասենք որ ՀՅԴ-ն Փաշինյանի կառավարությունից վրեժ է լուծում այդ դիպվածի համա՞ր: Բա ո՞ւր է հայաստանցու մարդկային խիղճը և հիշողությունը, որով նա սիրում է պարծենալ: Ես կթարմացնեմ այդ հիշողությունը: 2009 թվականին, երբ պարզվեց, որ ՀՅԴ կոալիցիոն գործընկերները որոշել են հայ-թուրքական ֆուտբոլ խաղալ, ՀՅԴ-ն ընդամենը 10 րոպեանոց նիստ գումարեց և դուրս եկավ իշխանությունից: Այս թիվը ֆիքսեք՝ 10 րոպե: Փաշինյանը հոկտեբերի 2-ին մի քանի ժամ «հեղափոխություն» էր անում փողոցներում, և միայն այն բանից հետո, երբ հասել էր էյֆորիայի անհրաժեշտ կոնդիցիայի, խաղարկեց դաշնակցական նախարարներին և մարզպետներին պաշտոններից հեռացնելու ներկայացումը:
ՀՅԴ-ն, ինչպես գիտեք, վրեժ չլուծեց Սերժ Սարգսյանից՝ հայ-թուրքական ֆուտբոլի համար: ՀՅԴ-ն պարզապես շարունակեց իր գործով զբաղվել, որի արդյունքը 2 տարի անց արդեն ակնհայտ էր: Նույնն էլ հիմա է տեղի ունենում: ՀՅԴ-ն այսօր էլ իր գործով է զբաղված: Սա քաղաքական պայքար է, որ ոմանց մոտ, չգիտես ինչու, ասոցացվում է Դաշնակցության համար ամենախորթ՝ «յուրայինից վրեժխնդիր լինելու» մտայնության հետ:
Հասկանալի է, որ դրսում կորոնավիրուսն է մոլեգնում, հասկանալի է, որ հեղափոխական իշխանությունն անզոր է դրա դեմ պայքարում, բայց,գրողը տանի, հասկանալի ու տեսանելի է նաև, որ այդ իշխանությունը նույնիսկ ցանկություն չունի ժողովրդի մատից փուշ հանելու և համաճարակը օգտագործում է իր քաղաքական նպատակների համար՝ ամեն կերպ խուսափել որևէ պատասխանատվությունից: Եվ այս իրավիճակում, կարծում եմ, շատ էլ արտառոց չէ, որ հնչել է ՀՅԴ ԳՄ հայտարարությունը՝ 10 օրում գումարել ԱԺ հատուկ նիստ քաննարկել իրավիճակը և պատասխանատվության ենթարկել կառավարությանը՝ սկսյալ Նիկոլ Փաշինյանից:
Ամփոփեմ մի փոքրիկ հարցադրումով: Սիրելի հայրենակիցներ, եթե վիճակն իսկապես օրհասական չլիներ, դուք այսքան կկենտրոնանայի՞ք Դաշնակցության վերջին հայտարարության վրա: Բայց ոչինչ, կենտրոնացեք, որովհետև վաղը պարզվելու է, որ հենց սա էր այն միակ ճիշտ ճանապարհը, որ մեզ հնարավորություն տվեց ուշքի գալու և ոտքի կանգնելու 2 տարի տևած այս կատակլիզմից»։
 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica