close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք ապրում ենք Մատրիցայում. ֆիզիկոս-միջուկագետ

Հասարակություն

5 Հունիսի 2020, 13:53
 Մենք ապրում ենք Մատրիցայում. ֆիզիկոս-միջուկագետ

Ճի՞շտ է, որ աշխարհում գոյություն ունեն մարդկանց նմանակներ, թե՞ դա ընդամենը երևակայության ու ավելորդ մտացածինության արդյունք է: Ֆիզիկոս-միջուկագետ Դմիտրի Սիդորինը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին պատմել է, որ մենք ապրում ենք մատրիցայում, նաև` թե ով է այն ստեղծել. տեղեկացնում է yerkir.am-ը:

Նրա խոսքով` ֆանտաստ գրողները հաճախ մտորում են այդ թեմայով` ենթադրելով, որ աշխարհն ընդամենը համակարգչային սիմուլյացիա է: Իրականում գուշակել էլ պետք չէ: «Ըստ էության, այսպես էլ կա: «Պինդ առարկաների» աշխարհը հարմար է ու հարմարավետ: Վերցրեցիր բաժակը, դրեցիր սեղանին, ոչ մի տեղ այն չի անհետանում: Սակայն խնդիր կա` այն պատրանքային է, մենք ենք այն ստեղծել` մեզ համար, մեր զգայարանների հնարավորություններին հարիր: Այո, մենք Մատրիցայում ենք, որը ստեղծել են բնությունն ու մեր ուղեղը»,- պարզաբանել է ֆիզիկոսը:

Անցյալ տարի գիտնականների միջազգային խումբն ապացուցել է` աշխարհը պատրանքային է, և ամեն դիտող ունի իր «հոլոգրամը»: Առաջարկը ֆիզիկոս Յուջին Վիներինն  է, որը պնդում է` եթե մեկը տեսնում է, որ Շրեդինգերի հայտնի կատուն մահացել է, այդ դիտողի ընկերը տեսնում է, որ կատուն ողջ է: Դա անվանել են «Վիների ընկերոջ պարադոքս»:

Ըստ Սիդորինի` եռաչափ աշխարհի սովորական պատրանքը մեր մեջ ամուր նստած է, հավանաբար` այն պատճառով, որ լավն է եղել մեր էվոլյուցիայի համար: «Մենք ստեղծել են նյութական քաղաքակրթություն` հավատալով, որ «լուրջ գործ» ենք անում` պողպատ, բետոն, հզոր մեքենաներ: Սակայն հիմա մեր քաղաքակրթության նվաճումները տանում են իրականում եղածի ընկալմանը: Հասունանալու ժամանակն է: Աթոռը, սեղանը, ձեռքերը, ոտքերը իրական աշխարհի ընդամենը տեսանելի մեկնաբանությունն են: Վերցրեք չափողականությունների խնդիրը: Երկարություն, լայնություն, բարձրություն: Դժվարությամբ դեռ ի վիճակի ենք ընդունել, որ կա նաև չորրորդ չափողականությունը` ժամանակը: Հետո երևականությունը չի բավարարում: Եռաչափ աշխարհը հարմար է, մենք այդպես սովորել ենք: Իրականում աշխարհում կան անվերջանալի թվով չափողականություններ:

Եկեք մարզենք ուղեղը, և կտեսնեք, թե ինչ տրամաբանական ու պարզ է ամեն ինչ: Գծեց գիծ: Դրանում ապրող էակները երկչափ են, նրանք լայնություն չունեն, կարող են շարժվել միայն ետ ու առաջ: Բայց դուք կարող եք շարժել ամբողջ գիծը: Դա երկչափ էակների «ժամանակն» է: Անցնենք մեր աշխարհը, երկչափ էակների «ժամանակը» մեզ համար դառնում է լայնություն` երրորդ չափողականությունը: Բայց մենք ինքներս ունենք ժամանակ, որը մեկնաբանում ենք որպես «անցյալ, ներկա և ապագա», և որն այլ աշխարհների համար` քառաչափ չափողականությամբ, պարզապես «ևս մի լայնություն» է, այլ ոչ թե «անցյալ»: Նրանք էլ ունեն իրենց «ժամանակը», և այդպես շարունակ: Արդյունքում ունենում ենք պատրանքների մատրյոշկա: Դրան ավելացրեք դիտողի պարադոքսը, որի մասին խոսեցինք»,- պարզաբանել է ֆիզիկոսը:

Նրա խոսքով` աշխարհը փոխվում է, երբ մենք այն դիտում ենք: Դա քվանտային  մեխանիկայի հիմքերից մեկն է` անորոշության սկզբունքը: Ֆզաիկոսների համար դա աբստրակցիա չէ, այլ` ամենօրյա իրականություն` եթե դիտում ես օբյեկտը, «շոշափում» ֆոտոններով, օբյեկտն այլևս այն չէ, ինչ առանց քեզ էր:

Անորոշության սկզբունքը ձևակերպվել է 1920-ականներին, և այնքան տարօրինակ էր, որ ֆիզիկոսները հրաժարվում էին դրան հավատալ, նույնիսկ երբ հազարավոր փորձեր ապացուցել էին այն: Սկզբունքն ասում է` բնությունը գոյություն ունի միայն երբ մենք նայում ենք: Նիլս Բորի գործընկեր Պասկուալ Ջորդանն այսպես է ասել. «Մենք չենք դիտում իրականությունը, մենք այն ստեղծում ենք»: 1970-ականներին Ջոն Ուիլերը փորձ իրականացրեց, որը ցույց տվեց` բնությունը ոչ միայն փոխվում է մեր հայացքից, այլ նախապես «գիտի»` նայելո՞ւ ենք, արդյոք:

«Ընդհանուր առմամբ, աշխարհն անսահմանափակ փոխգործակցությունների համակարգ է: Մրջյունը դիտում է քարը, քարը` Երկիրը, Երկիրը` Արեգակը: Երբ տրորում ենք մրջյունին, ոչնչացնում ենք դիտողին: Տեսականորեն այդ պահին ինչ-որ տեղ կարող է գալատիկա ոչնչանալ»,- նշում է գիտնականը:

Արդյո՞ք Աստվածն էլ ունիվերսալ դիտող է, որի շնորհիվ ամեն ինչ գոյություն ունի: Ըստ Սիդորինի, քվանտային տեսանկյունից, Աստվածն օրենքն է, որը միավորում է անսահմանափակ թվով փոխգործակցությունները` մրջյունից մինչև մոլորակ: «Աստծո բանաձևը, եթե այն գոյություն ունի, ամեն ինչի տեսությունն է, որն առանց որևէ հաջողության փնտրում են բոլոր ֆիզիկոսները` սկսած Էյնշտեյնից: Գիտե՞ք ինչի է դա նման: Դուք նստած եք սենյակում, որի պատուհանից ներս են թափանցում արևի ճառագայթները: Սքենյակում նաև ռադիոալիքներն են, սակայն դու դրանք չեք տեսնում: Միացնում եք ռադիոընդունիչը, և ահա դրանք: Բայց դա ամենը չէ: Սենյակը լի է տիեզերական ճառագայթներով, ռադիացիայով, որը մեզ է հասնում տիեզերքից ու դրանցից ոչ մի տեղ չես թաքնվի: Բացի դրանից` սենյակն անցյալ ունի, որն ինչ-որ հետք է թողել: Կա նաև ապագան, և քվանտային մեխանիկան ասում է, որ ապագան ներկա է «այստեղ ու հիմա»: Ով այդ ամենը միասին տեսնում է, Աստվածն է: Այստեղից հետևություն` ինչքան շատ ես տեսնում, այնքան լայն մտահորիզոն ունես, այնքան հիշեցնում են քվանտային Աստծուն: Էյնշտեյնը սովորական մարդուց ավելի շատ էր տեսնում: Կոմպոզիտորին տրված է «երաժշտական» տեսողությունը, կարեկցող մարդկանց` բարության տեսողությունը: Իսկապես բարի մարդը նույնքան մեծ է, որքան Էյնշտեյնը, նա բարության հանճար է»,- նշել է ֆիզիկոսը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica