close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացին պետք է պահանջի, ցանկանա, որ պետական պաշտոնյան բարձր աշխատավարձ ստանա․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

5 Հունիսի 2020, 12:10
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացին պետք է պահանջի, ցանկանա, որ պետական պաշտոնյան բարձր աշխատավարձ ստանա․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ քաղաքացին պետք է պահանջի, ցանկանա, որ պետական պաշտոնյան ստանա բարձր աշխատավարձ, քանի որ դա արտահայտում է պետականություն ունենալու կամքը՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հեռավար մասնակցելով ԱԺ-ում ՀՀ 2019 թ-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումներին Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի և ԱԺ-ում գործող մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում։

Այս նիստերը կշարունակվեն մինչև հունիսի 12-ը։

«Ի՞նչ է պետական բյուջեն, պետական բյուջեն անվտանգություն է, մենք վճարում ենք բյուջե, որ մենք իրար հետ ապահովենք մեր հավաքական անվտանգությունը»,-ասացնա՝ հավելելով, որ բյուջեով մենք միասին կառուցում ենք ճանապարհներ, կազմակերպում մեր կրթական համակարգը եւ այլն:

Նա հույս հայտնեց, որ 2019-ին այդ պրոցեսն սկսվել է, թեպետ ասաց, որի գիտի՝ տասնյակ և նույնիսկ 100 հազարավոր մարդիկ, ի հեճուկս իրենց իսկ արած հեղափոխության, 2019-ին շարունակել են չտալ կամ չպահանջել ՀԴՄ կտրոններ, շարունակել են դուրս չգրել ուղեկցող փաստաթղթեր եւ այլն:

Պետական բյուջեն Հայաստանի պետականության ողնաշարն է, եւ բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարումը ՀՀ քաղաքացու արտահայտած կամքն է պետականություն ունենալու վերաբերյալ՝ ընդգծեց վարչապետը:

«Վերջին 1,5 տարվա քննարկումների համատեքստում պետք է էական փոփոխություն տեղի ունենա նաև պետական պաշտոնյաների աշխատավարձերի եւ նրանց կատարվող վճարումների վերաբերմունքի համատեքստում, որովհետեւ ՀՀ քաղաքացին պետք է ուզենա, որ ՀՀ պաշտոնյան այն պայմանավորվածության պայմաններում, որ մենք բացառում ենք կոռուպցիոն բուրգի առկայությունը, ՀՀ քաղաքացին պետք է ցանկանա, պետք է պահանջի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ: Դա  արտահայտությունն է պետականություն ունենալու կամքի»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա մի օրինակ բերեց՝ հարցնելով, թե ընտանիքի կարիքները հոգալիս՝ ուզում ենք մեր առողջությամբ զբաղվի լա՞վ բժիշկ, թե՞ վատ, մեր ընտանիքի տեղափոխման հարցերը լուծելիս ուզում ենք, որ մեզ տեղափոխի լա՞վ վարորդ, թե՞ վատ, ուզում ենք մեր տան շինարարությունը անի լա՞վ արհեստավոր, թե՞ վատ․ «Բոլորս էլ գիտենք, որ երբ տանը ամենափոքր կենցաղային կարիքը լուծելու խնդիր կա և երբ մենք աշխատաշուկայից վարձում ենք հնարավոր ամենաէժան աշխատուժը, մենք այդ նույն վերանորոգման կարիքների վրա մեկ տարվա կտրվածքով ավելին ենք վճարում, քան եթե մենք սկզբից որոշեինք, որ դրա համար պետք է ձեռք բերենք որակյալ ապրանք, որակյալ ծառայություն եւ որակյալ վերահսկողություն իրականացնեինք»:

Այսպես նա հիմնավորեց պետպաշտոնյաների բարձր վարձատրությունը․ «Այն մեկ միլիարդ դրամը, որով պետք է ֆինանսավորվի պաշտոնյաների, դատավորների աշխատավարձը, դա որպես գումար ՀՀ 3 մլն քաղաքացիների կյանքում ոչինչ չի կարող փոխել, բայց այդ գումարով որակյալ պաշտոնյաների, որակյալ ծառայողների վարձելը եւ ներգրավելը ՀՀ քաղաքացիների կյանքում շատ էական բան կարող է փոխել: Սա է մեր գործողությունների տրամաբանությունը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
9 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica