close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+22°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նա, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու

Տնտեսական

5 Հունիսի 2020, 17:14
 Նա, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու

ՊԵԿ նախագահի պաշտոնն այն պաշտոնը չէ, որ կարող է երկար ժամանակ թափուր մնալ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականին։

Տնտեսագետը գտնում է՝ Պետական եկամուտների կոմիտեն պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող օղակ է, պետական բյուջեի մուտքային մասն ապահովող հիմնական օղակը, և եթե այս օղակը տեր չունենա, այն կաշխատի իներցիայով, հետևաբար ցուցանիշներն էլ իներցիոն կլինեն, եթե ոչ ավելի վատ։

Ապրիլ ամսվա կանխատեսումների համաձայն՝ ունենալու ենք -2 տոկոս տնտեսական անկում, սակայն Սուրեն Պարսյանը վստահեցնում է՝ սա լավատեսական կանխատեսում է. հոռետեսական ցուցանիշները դեռ առջևում են. «-2 տոկոս տնտեսական անկման պայմաններում կանխատեսվում է, որ պետբյուջեի հարկային մասը նվազելու է 169 մլրդ դրամով։ Այսինքն հստակ է, որ պետբյուջեի եկամտային մասն այս տարի չի կատարվելու։ Այդ չկատարումը պետք է լրացվի կա՛մ պարտքի ավելացման միջոցով, կա՛մ ծախսերի վերանայման։ Պետությունը պետք է որոշի ծախսերը կրճատել կամ վերաբաշխումներ կատարի, բայց այս կառավարությունը ի դեմս ֆինանսների նախարարության ձախողել է ամբողջ ֆինանսական քաղաքականությունը և շարունակում է այս գործելաոճը։ Սա սխալ մոտեցում է, և եթե հրաժարականներ պետք է լինեն, ապա առաջին հերթին ֆիննախը պետք է հրաժարական տա իր սխալ հարկաբյուջետային քաղաքականության համար»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Վերջինս կարծում է՝ ցանկացած մարդ, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու։ Տնտեսագետի պնդմամբ պետբյուջեով նախատեսված պլանները ոչ ոք չի կարողանալու կատարել, որովհետև դրանք սխալ են և չեն համապատասխանում ճգնաժամային իրավիճակին։

«Եթե ուզում ենք, որ ՊԵԿ-ն աշխատի ու կարողանա այդ ցուցանիշներն ապահովել, ուրեմն պետք է վերանայենք մեր բյուջետային քաղաքականությունը, իսկ դրա պատասխանատուն ֆինանսների նախարարությունն է։ Ճգնաժամի ժամանակ խիստ հարկային վարչարարության իրականացման արդյունքում կարող է տնտեսությունն ավելի շատ տուժի։ Սա էլ է լուրջ խնդիր։ Պետք է հստակ կշռել իրավիճակը։ Անանյանից հետո ով գա,նախանձելի վիճակում չի լինի»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել վարչապետին։ Դավիթ Անանյանը, սակայն, չի նշել հրաժարականի պատճառները։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica