close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+23°
+31°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օլիմպիական խաղերի անցկացման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2021-ի գարնանը

Աշխարհ

5 Հունիսի 2020, 15:22
 Օլիմպիական խաղերի անցկացման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2021-ի գարնանը

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման կամ չանցկացման մասին վերջանական որոշում կկայացվի 2021 գարնանը: Այս մասին գրում է ճապոնական Kyodo գործակալությունը:

Ամեն ինչ կախված կլինի, թե կորոնավիրուսի պանդեմիան ինչ փուլում կլինի:

ՕԽ-ի կազմկոմիտեի նախագահը և Տոկիոյի մարզպետը հանդիպում են ունեցել և քննարկման արդյունքում հանգել այն եզրակացությանը, որ ամեն ինչ կախված կլինի աշխարհում համաճարակի վիճակից:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:

Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica