close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+25°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձորագյուղում կկառուցվի ոռոգման ջրատար

Հասարակություն

5 Հունիսի 2020, 14:43
 Ձորագյուղում կկառուցվի ոռոգման ջրատար

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ոռոգման ջրատար՝ շուրջ 700 գծամետր երկարությամբ. տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից։

Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 17 միլիոն 976 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 12 միլիոն 583 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 392 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը:

Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանի հավաստմամբ՝ շինարարական մրցույթը հայտարարված է, հաղթող կազմակերպությունը հայտնի է, իսկ այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում շինարարական աշխատանքները սկսելու համար: «Հիմնանորոգվում է համայնքի «Բախչի առու» կոչվող ոռոգման ջրատարը երկաթյա կիսախողովակներով: Այն ձգվում է մոտ 1500 մետր երկարությամբ, որի մոտ 800­մետրանոց հատվածը նորոգվել է մի քանի տարի առաջ: Այս ծրագրով ավարտական տեսքի կբերվի ոռոգման ջրատարի կառուցումը: Նախկինում այն հիմնականում հողաշեն էր, որի պատճառով ջուրը տեղ էր հասնում մեծ կորուստներով եւ ուշացումներով: Ջրատարի կառուցումից հետո 70 տնտեսության համար միանգամայն կբարելավվի ոռոգման ջրամատակարարումը: Արվում է հնարավորը, որպեսզի մինչեւ այս տարվա ոռոգման շրջանի մեկնարկը ջրատարը պատրաստ լինի շահագործման»,-­ ասաց համայնքի ղեկավարը:

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica