close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+25°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճապոնիայում COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը նախատեսում են սկսել 2021-ին

Աշխարհ

5 Հունիսի 2020, 14:15
 Ճապոնիայում COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը նախատեսում են սկսել 2021-ին

Ճապոնիան կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը նախատեսում է սկսել 2021 թվականի առաջին կիսամյակում:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ճապոնիայի առողջապահության նախարար Կացունոբու Կատոն:

«Մենք ձգտում ենք գործընթացի շուտափույթ իրականացմանը, նպատակը՝ 2021 թվականի առաջին կեսն է»,- նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ եթե սովորաբար պատվաստանյութի արտադրության նախապատրաստումը սկսվում է նրա վերջնական ստեղծումից հետո, ապա այս անգամ և´ պատվաստանյութի ստեղծումը, և´ արտադրությանը նախապատրաստվելը իրականացվում են միաժամանակ:

COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության համար Ճապոնիան բյուջեից կհատկացնի 140 միլիարդ իեն (շուրջ 1.3 միլիարդ դոլար):

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica