close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+30°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփը ներկա չի գտնվի ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի հիշատակի արարողություններին

Քաղաքական

5 Հունիսի 2020, 13:25
 Թրամփը ներկա չի գտնվի ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի հիշատակի արարողություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի նախատեսում այցելել Մինեապոլիսում ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի հրաժեշտի արարողությանը. այս մասին գրում է Интерфакс-ը՝ Bloomberg-ին հղումով։

Նշվում է, որ Ֆլոյդի հիշատակին մի քանի արարողություններ են անցկացվելու: Հինգշաբթի դրանք տեղի են ունեցել Մինեապոլիսում և Նյու Յորքում, իսկ հանգստյան օրերին կանցկացվեն Հյուսիսային Կառոլինա նահանգի Ռայֆորդ քաղաքում, երկուշաբթի՝ տեխասյան Հյուսթոնում:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանները բռնել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալելու ընթացքում ոստիկանը տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին փաստը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է:

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
9 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica