close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+30°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռաֆիկ Մաշադյանը և այլք հրաժարականներ են ներկայացրել. 168.am

Քաղաքական

4 Հունիսի 2020, 20:54
 Ռաֆիկ Մաշադյանը և այլք հրաժարականներ են ներկայացրել. 168.am

168.am-ի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեում Դավիթ Անանյանի հրաժարականը միակը չէ, պարզապես մյուսների կապակցությամբ դեռևս հայտարարություններ և պաշտոնական հաղորդագրություններ չեն տրվել:

Ըստ մեր աղբյուրների՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը:

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը և Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ազգականներ են:

«Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչև վարչապետ դառնալը, երբևէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»,- մի առիթով լրատվամիջոցների հարցին ի պատասխան՝ ասել էր Ա. Հակոբյանը։

Ըստ նույն աղբյուրների՝ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանը, ինչպես նաև Դ. Անանյանի խորհրդականներն ու օգնականները ևս կհեռանան ՊԵԿ-ից:

Ավելի վաղ Yerkir.amտեղեկացրել էր, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել: «Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործակցության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica