close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+25°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործարարները անհանգստացած են. տարբեր ոլորտներում պետականացման, ազգայնացման գործընթացներ սկսելու անհրաժեշտության կոչերից

Տնտեսական

4 Հունիսի 2020, 20:26
 Գործարարները անհանգստացած են. տարբեր ոլորտներում պետականացման, ազգայնացման գործընթացներ սկսելու անհրաժեշտության կոչերից

ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Համավարակի շրջանում ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին միշտ չէ, որ կարելի է միանշանակ գնահատական տալ: Ակնհայտ է, որ եղել են և՛ իրավիճակին համապատասխան քայլեր ու լուծումներ, և՛, ցավոք, վրիպումներ: Մեզ՝ գործարարներիս, անշուշտ, ավելի տեսանելի են տնտեսությունում ծագած բարդությունները, գործադիրի խնդիրներնու բացթողումները: Հարկ ենք համարում նշել, որ այդ սխալները մեծ մասամբ շտկելի են, և ակնկալում ենք, որ դրանք ապագայում չեն կրկնվի:

Միևնույն ժամանակ՝ ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ՀՀ ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում ազատականության գաղափարներից, պատեհ ու անպատեհ առիթներով հնչեցնում տարբեր ոլորտներում պետականացման, ազգայնացման գործընթացներ սկսելու անհրաժեշտության մասին։ Սա հարիր չէ ազատ շուկայական տնտեսության քաղաքականություն որդեգրած անկախ Հայաստանին և նպաստում է կառավարության գործունեության նկատմամբ ոչ դրական վերաբերմունքի ձևավորմանը: Վստահ ենք, որ այս նոր դրսևորումը նույնպես շտկելի է:

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը բարձր է գնահատում Հայաստանի գործադիր իշխանության գործադրած ջանքերը մեր երկրի համար այս բարդագույն իրավիճակում: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը՝ միևնույն ժամանակ ակնկալելով թույլ տրված բացթողումների ու սխալների շուտափույթ շտկում, խնդիրների հնարավորինս արագ լուծում և գործադիր իշխանության ներդաշնակ ու նպատակային աշխատանք՝ առանց ազատականության գաղափարներից որևէ նահանջի»:

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica