close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+25°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը կողմ է միայն Արցախի անկախության ամրապնդմանը. Ալեքսանդր Մարգարով

Քաղաքական

4 Հունիսի 2020, 16:19
 Հայաստանը կողմ է միայն Արցախի անկախության ամրապնդմանը. Ալեքսանդր Մարգարով

Ռուսաստանը Հայաստանում ընկալվում է տարբեր «դեմքերով». Pravda.ru-ի հետ զրույցում, ըստ yerkir.am-ի, ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը:

Մի կողմից, ըստ նրա, Ռուսաստանը դաշնակից է, որի հետ են կապված Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության ու զարգացման բազմաթիվ հարցեր: Համապատասխանաբար, անվտանգության հնարավորությունների նվազման վերաբերյալ ցանկացած ազդանշան բավականին լուրջ է ընդունվում Հայաստանում: Մյուս կողմից` Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է` այն ինստիտուտի, որի շրջանակներում անցկացվում են Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները:

«Այնտեղ առաջարկվել է հարցի լուծման երկու հիմնական տարբերակ` փուլային կամ փաթեթային: Փուլայինը ենթադրում է, թեև` ոչ հանձնում, բայց զորքերի դուրսբերում հինգ կամ սկզբում երկու շրջանից (կան տարբերակներ), իսկ հետո` կարգավիճակի որոշումը: Հայկական ղեկավարությունը բավական երկար ժամանակ ասում էր, որ դրանով ոչինչ չի լուծվի կամ ամեն բան չի լուծվի: Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը բավական վաղուց ամեն ինչ որոշել է, այդ թվում` անկախության հանրաքվե, նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելով: Մայիսի 21-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության նոր նախագահ Արայիկ Հարությունյանի երդման արարողությունը: Համապատասխանաբար, Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված է  նրա և Հայաստանի համար: Դրանից ելնելով` հայկական կողմի համար ցանկացած բանակցություն պետք է հանգեցնի դե ֆակտո անկախ պետության  կարգավիճակի ձևափոխմանը այդ անկախության դե յուրե ճանաչման միջազգային հանրության կողմից: Բանակցային ամբողջ գործընթացն ուղղված է այդ խնդրի լուծմանը»,- ընդգծել է քաղաքագետը ` հավելելով, որ, բնականաբար, ադրբեջանցի բանակցողների տեսակետը հայելային բնույթ ունի. նրանց լուծումը ենթադրում է  ոչ թե Ղարաբաղի անկախություն, այլ Ադրբեջանի պետականության ամբողջականության վերականգնում:

«Այդ երկու` ոչ մի կերպ չհատվող տարբերակները կողմերի նախնական բանակցային դիրքորոշումներն են: Դուրս բերել նրանց ինչ-որ ընդհանուր մոդուսի, ընդհանուր կարգավիճակի ոչ ոքի չի հաջողվում»,- նշել է Մարգարովը:

Ինչ վերաբերում է հանրաքվեին, ըստ նրա, անմիջապես հարց է ծագում` ո՞վ և ինչպե՞ս է այն անցկացնելու, ովքե՞ր են դրան մասնակցելու: «Բնականաբար, ծագում են պարտադրված տեղափոխվածների ու փախստականների հարցերը: Ովքե՞ր են նրանք, ո՞ւր են տեղափոխվելու: Նրանք միայն Ղարաբաղի տարածքի ադրբեջանցինե՞րն են, թե՞ հարկավոր է հաշվի առնել նաև հայ փախստականների հարցը, որոնք հարյուրհազարներով փախել են Ադրբեջանից կոտորածների ժամանակ: Այսինքն` հարցը բավականին բարդ է ու երկարատև լուծվող»,- ասել է քաղաքագետը:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որը բանակցային գործընթացում քննարկվում է փուլային տարբերակը, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այդ ամենը հերքելուն` Մարգարովը նշել է, որ Հայաստանում այդ հայտարարություններն ընկալվում են որպես ճնշում ոչ շահավետ որոշման ընդունման համար: «Հասկանալի է, որ Փաշինյանի պատասխանը կոշտ չէր, բայց` հստակ, այլ կերպ լինել չի կարող:  Քաղաքական դիսկուրսում ներկայիս ստատուս քվոյից և Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված շարժումից ցանկացած շեղում քաղաքական մահ է Հայաստանի ցանկացած առաջնորդի համար: Համապատասխանաբար, ընդդիմությունը ոչ մի առիթ բաց չի թողնում Փաշինյանին մքննադատելու  և հայտարարելու համար, որ բանակցային գործընթացը, որը Հայաստանը սկսել է վերջին երկու տարիներին, առաջընթաց չի գրանցել, այլ ավելի շուտ հետքայլ է անում` համեմատած բանակցային գործընթացում ավելի վաղ ձեռք բերածի հետ:  Հասկանալի է, որ հայ ղեկավարները նշում են, որ ամեն ինչ ճիշտ են անում և միայն մարտավարական տարր են փոխում բանակցային գործընթացում, սակայն ռազմավարությունն ուղղված է մեզ հետաքրքրող արդյունքի ձեռք բերմանը:

Այդ հարցով Լավրովի հայտարարությունը բոլորին իրողության ոլորտ է տեղափոխում: Իսկ իրողությունն այն է, որ հարկավոր է գտնել տարբերակ, որն ընդունելի կլինի բոլորի համար: Բայց այդ տարբերակը գտնելու քաղաքական դիսկուրսը դեռ երկար կշարունակվի»,- եզրափակել է Ալեքսանդր Մարգարովը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica