close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+25°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են. Pastinfo

Քաղաքական

4 Հունիսի 2020, 17:30
 ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են. Pastinfo

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ի աշխատակիցների շրջանում կան կորոնավիրուսի վարակակիրներ, նրանց թվում՝ քննչական վարչության պետի տեղակալը, որը նաեւ հոսպիտալացվել է։ Չնայած առկա վիրուսին՝ տարբեր գործերով, այդ թվում նյութերի նախապատրաստման փուլում գտնվող վարույթներով, մեծ թվով քաղաքացիներ են հրավիրվում քննչական։

Քաղաքացիները մտավախություն ունեն, որ քննչական գործողությունների ընթացքում կարող են վարակվել կորոնավիրուսով։ Նրանք իրենց անվտանգ չեն զգում իրենց առողջության համար։ Խնդիրն այն է, որ քննիչների սենյակները, որտեղ կատարվում են քաղաքացիների հարցաքննությունները՝ չեն ապահովում Պարետի որոշմամբ հաստատված կանոնների պահպանումը, այն է՝ սոցիալական հեռավորությունը։ Իսկ եթե քաղաքացին ցանկանում է օգտվել իր իրավունքից ու փաստաբան ներգրավում, խնդիրը դառնում է շատ ավելի արդիական։

Արձանագրենք, որ միայն վերջին մեկ օրում ռեկորդային թիվ է արձանագրվել. վարակվել է 697 մարդ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն է 11221։ Եւս 20 հազար մարդ, ինչպես հայտարարել է վարչապետը, վարակված է, բայց իրենք էլ չգիտեն այդ մասին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica