close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված՝ Ստեփանակերտի փողոցներում ոստիկաններն այսօրվանից ծառայություն են իրականացնում

Արցախ

4 Հունիսի 2020, 14:30
 Արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված՝ Ստեփանակերտի փողոցներում ոստիկաններն այսօրվանից ծառայություն են իրականացնում

Արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված ԱՀ ոստիկանության ծառայողներն այսօրվանից՝ հունիսի 4-ից մայրաքաղաքի փողոցներում ծառայություն են իրականացնում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ոստիկանության նպատակն է կանխել փողոցներում, սննդի և առևտրի օբյեկտներում, բանկերում և հանրային նշանակության մյուս բոլոր սպասարկման կետերում քաղաքացիների հնարավոր կուտակումները:

Ոստիկանության ծառայողները կոչ են անում քաղաքացիներին պարտադիր պահպանել սոցիալական հեռավորություն կամ կրել պաշտպանիչ դիմակներ, ինչպես նաև ծանոթացնում են ԱՀ Պարետի որոշումներին:

Նշենք, որ ԱՀ ոստիկանության կողմից բացատրական աշխատանքներ են իրականացվում նաև շրջաններում և հանգստի գոտիներում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica