close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+26°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ 4 երկրներ դաշինք են ստեղծել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումն արագացնելու համար

Աշխարհ

4 Հունիսի 2020, 10:58
 ԵՄ 4 երկրներ դաշինք են ստեղծել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումն արագացնելու համար

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Նիդերլանդները միավորվել են՝ եվրոպական տարածքում SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութի արտադրությունն արագացնելու նպատակով. այս մասին գրում է Deutsche Welle-ն, նշելով՝ ըստ Նիդերլանդների առողջապահության նախարարության՝ Եվրոպայի 4 խոշորագույն տնտեսությունները համատեղ դիտարկում են տարբեր խոստումնալից նախաձեռնություններ և բանակցում դեղագործական տարբեր ընկերությունների հետ։

Դաշինքի անդամներն այն կարծիքին են, որ բարեհաջող արդյունքի համար անհրաժեշտ են համատեղ ներդրումներ և ռազմավարություն։

ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ ներկայումս ողջ աշխարհում իրականացվում է հակակորոնավիրուսային ավելի քան 130 պատվաստանյութի մշակում։ Դրանցից առնվազն 10-ը գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում։


Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica