close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+27°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հնարավոր են նաեւ ծայրահեղ միջոցներ. «Փաստ»

Մամուլի տեսություն

4 Հունիսի 2020, 09:04
 Հնարավոր են նաեւ ծայրահեղ միջոցներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ ողջ տարածքում արձանագրվում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվի աննախադեպ աճ: Ցավոք, գնալով շատանում են նաեւ մահվան դեպքերը։ Երեկվա դրությամբ 1 մլն բնակչին ընկնող ցուցանիշով Հայաստանը 251 երկրների մեջ 28-րդ տեղում էր: Այն, որ իրականում բավականին լուրջ ու անվերահսկելի համաճարակային իրավիճակ է տիրում մեր երկրում, խոստովանում են նաեւ իշխանությունները։

Երեկ էլ հայտարարվեց, որ նոր խստացումներ են սահմանվում դիմակի կրման հարցում, այսինք՝ դիմակ կրելու ենք միշտ, ամենուր, մեր տանից բացի: Ավելին, պարետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ ակնարկեց, որ նոր, ավելի կոշտ սահմանափակումները, այդ թվում՝ պարետային ժամը, հնարավոր են՝ որպես ծայրահեղ գործիքակազմ: 

«Փաստ» թերթի տեղեկություններով , այս հարցը կառավարությունում գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկվում է, սակայն կարծիքները խիստ տարբեր են: Մեր աղբյուրի փոխանցմամբ, մանրամասն ուսումնասիրվում է, թե ինչ տնտեսական ռիսկերի ու ֆինանսական ծառնաբեռնվածության հետ կարող ենք գործ ունենալ՝ նոր տոտալ սահմանափակումների պարագայում։ 

Ընդ որում, խոսքը միայն առանձին կառույցների գործունեության կասեցման մասին չէ, այլ շատ ավելի խիստ սահմանափակումների, այդ թվում՝ հասարակական տրանսպորտի եւ այլն:

Այնպես որ, չի բացառվում, որ մինչեւ շաբաթվա վերջ հայտարարվի նման միջոցառումների մասին:

Ի դեպ, ուշագրավ է, որ վարչապետի երեկվա լայվերի ներքո իշխանական ֆեյք էջերը պարբերաբար կոչ էին անում «փակել», ընդ որում՝ 10 օրով: Նման գրառումները, այն էլ՝ վարչապետի էջում, հազիվ թե կարող են ինքնագործունեություն լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica