close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վթարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս 6-ը հոսպիտալացվել են. հարուցվել է քրեական գործ

Հասարակություն

3 Հունիսի 2020, 23:30
 Վթարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս 6-ը հոսպիտալացվել են. հարուցվել է քրեական գործ

2020թ. հունիսի 3-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալե մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան, զորավարժությունից վերադառնալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Մասիսի Ղուլյանը ստացած վնասվածքներից մահացել է, իսկ լեյտենանտ Աբրահամ Տիգրանի Մարուխյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ կրտեր սերժանտ Դավիթ Արմենի Սարգսյանը, շարքայիններ Միքայել Սամվելի Վահանյանը, Ժիրայր Վիկտորի Մանուկյանը, Արման Վահրամի Պողոսյանը և Արտակ Վարդանի Շեկոյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի զինվորական հոսպիտալ։

Ինչպես Yerkir.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախում զինվորական մեքենայի շրջվելու հետևանքով զինծառայող է մահացել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica