close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Քաղաքական

3 Հունիսի 2020, 23:17
 Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Non-stop ռեժիմով հանրությանը դիմող վարչապետը մի շատ կարևոր ձևակերպում արեց. սա միայն առողջապահական խնդիր չէ։ Եվ դա իսկապես այդպես է։

Սա կառավարման ճգնաժամ է։ 2018-ից երկրի կառավարումը բացառապես մեկ մարդու վրա էր կառուցված։ Պետական ինստիտուտները համառորեն արժեզրկվում էին։ Պետական ինստիտուտները համառորեն փոխարինվում էին մեկ մարդու ցանկություններով։ Նա էր դատավորը, դատախազը, աշխարհիկ և հոգևոր առաջնորդը, կառավարությունը, Ազգային Ժողովը, բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն։ Վերջին փուլում արդեն՝ բժիշկը, վարակաբանը, պարետը, իր սեփական խոսնակը։

Սա հանդարտ ընթացքի դեպքում կարող էր ավելի երկար շարունակվել։ Արտակարգ պայմաններում, երբ համաճարակն ամեն օր թակում է հազարավոր մարդկանց դռները, հանկարծ պարզ դարձավ, որ ժողովուրդը չի լսում երկրի «միակի» կոչերը, հորդորները։ Ժողովուրդն անտեսում է վարչապետի ասածները, եթե նույնիսկ նա 24 ժամ շարունակ ասի նույն բանը, և եթե նույնիսկ այդ ասածի մեջ ճշմարտություն կա։

Սա նախ առողջապահական ճգնաժամ է, որովհետև մարդիկ հազարներով հիվանդանում են, վերջը չի երևում, տեստեր չեն արվում, հիվանդանոցներում տեղ չկա։ Մահերի քանակը զգալի է։

Բայց սա նաև խորքային կառավարման ճգնաժամ է, որն ամեն օր ավելի ցայտուն կերպով է երևում բոլոր սոցիալական խավերին։ Այն ողբերգական սխալները, որոնք թույլ տվեց կառավարությունը համաճարակի դեմ պայքարում, բացեցին մարդկանց աչքերը և ի ցույց դրեցին Հայաստանում գոյություն ունեցող կառավարման դեֆեկտը։

Սա այն նույն ժողովուրդն է, որը դատարաններ շրջափակելու կոչեր ու ասֆալտին փռելու հրահանգներ էր լսում, միտինգում բացահայտում էր մարտի 1-ը, իսկ հետո՝ օնլայն դատավճիռներ լսում։ Ու հիմա այդ ժողովուրդն « իգնոր» է վարչապետին։ Տրամաբանական հետևանք։

Ժամանակ և հանգամանքներ էին պետք լայն զանգվածներին՝ հասկանալու, որ երկրում շատ կարևոր բաներ ճիշտ չեն։ Հանգամանքները, ցավոք, ողբերգական են, ժամանակը՝ կարճ։

Շատ կարևոր է հասկանալ ոչ միայն հայաստանյան իրականությունը, այլև՝ համաշխարհային տենդենցները։ Ունենք հրատապ առողջապահական խնդիր, որը հակաճգնաժամային արդյունավետ, հստակ կառավարմամբ և գուցե միջազգային օգնությամբ պետք է լուծել։ Դրան անմիջապես պետք է հետևի նոր կառավարության ձևավորումը, որը ստիպված է լինելու առնչվել սոցիալական, տնտեսական լրջագույն խնդիրների, խաղաղության պահպանման գերխնդրին, երկրում իրավիճակը լիցքաթափելու և աշխատանքային, համերաշխ մթնոլորտ ձևավորելու գործին։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica