close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բոցավառվել է Հարավկովկասյան երկաթուղու մանևրային ջերմաքարշը

Հասարակություն

3 Հունիսի 2020, 20:53
 Բոցավառվել է Հարավկովկասյան երկաթուղու մանևրային ջերմաքարշը

Հունիսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում, 2862-րդ կմ-ին (Էջմիածին կայարանի հարևանությամբ) բոցավառվել է Հարավկովկասյան երկաթուղու մանևրային ջերմաքարշը: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների  հետ կապերի բաժնից:

Հրդեհը մարվել է, այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ: 

Հրդեհի պատճառը տեխնիկական է, մեքենավարն ու նրա օգնականը չեն տուժել:

Ջերմաքարշին էական վնաս չի հասցվել, այն ենթակա է վերանորոգման:

ՀԿԵ-ն շնորհակալություն է հայտնում ԱԻՆ-ի աշխատակիցներին` արագ արձագանքելու և արդյունավետ օգնության համար: Դեպքի պատճառները տեխնիկական են:

Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի կլինի ընկերության ներքին հետաքննությունից հետո:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica