close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԳ նախարարի տեղակալը տեսակապով զրույցել է ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի հետ

Հասարակություն

3 Հունիսի 2020, 19:49
 ԱԳ նախարարի տեղակալը տեսակապով զրույցել է ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի հետ

Հունիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ, քաղաքական տնօրեն Էնրիկե Մորա Բենավենտեի միջև զրույցը՝ տեսակապի ձևաչափով։

Ինչպես Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, կողմերը քննարկեցին նոր տիպի կորոնավիրուսային համավարակին, ՀՀ ներքին բարեփոխումներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, Արևելյան գործընկերության (ԱլԳ) ապագային և ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Մասնավորապես, ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց համավարակով պայմանավորված իրադրությունը Հայաստանում և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության համար։

Շեշտվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և դրա արդյունավետ կիրարկման կարևորությունը՝ այդ թվում ՀՀ կառավարության կողմից որդեգրված հավակնոտ բարեփոխումների կյանքի կոչմանը խթանելու տեսանկյունից։

Երկուստեք ընդգծվեց ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը։ 

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը և ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձան նաև Արևելյան գործընկերության շրջանակներում առաջիկայում հեռավար ձևաչափով կայանալիք միջոցառումներին: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica