close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լոռու մարզին թվային շարժական ռենտգեն համակարգ է նվիրաբերվել

Առողջապահություն

3 Հունիսի 2020, 19:29
 Լոռու մարզին թվային շարժական ռենտգեն համակարգ է նվիրաբերվել

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի միջև այսօր Լոռու մարզպետարանում կնքվեց թվային շարժական ռենտգեն համակարգի նվիրատվության պայմանագիր։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ձեռքբերելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաձայնությունը, համավարակի տարածմամբ պայմանավորված ստեղծված իրավիճակից ելնելով, դիմել էր «Թեղուտ» ՓԲԸ-ին՝ մարզի առողջապահական համակարգին աջակցելու խնդրանքով: Ի պատասխան՝ «Թեղուտ» ՓԲԸ բաժնետերերի որոշմամբ միաձյան կերպով Լոռու առողջապահական համակարգին օգնելու որոշում էր կայացվել:

Շնորհակալություն հայտնելով մեծ աջակցության համար՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ նվիրաբերված սարքավորումն արդեն իսկ տեղադրված է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում:

-Մինչ այժմ կորոնավիրուսի ախտանիշներով հիվանդներին ինֆեկցիոն հիվանդանոցից ստիպված էինք լինում տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն, թիվ 2 և թիվ 3 համաբուժարաններ՝ ռենտգեն իրականացնելու համար, այժմ այդ խնդիրը լուծված կլինի,-ասաց մարզի ղեկավարը:

Վլադիմիր Նալիվայկոն իր հերթին նշեց, որ չափազանց ուրախ են համավարակի դեմ պայքարի գործում իրենց մի փոքր մասնակցությունն ունենալու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica