close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+21°
+31°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների 100-ամյակի տոնակատարությունը տեղի կունենա առցանց ձևաչափով

Աշխարհ

3 Հունիսի 2020, 16:07
 Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների 100-ամյակի տոնակատարությունը տեղի կունենա առցանց ձևաչափով

Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի տոնակատարությունը տեղափոխվում է համացանց կորոնավիրուսի պատճառով: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը:

Ռուսաստանը և Թուրքիան 2020-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը: Դա տեղի է ունեցել 1920-ի հունիսի 3-ին, երբ Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը պատասխան նամակ է ուղարկել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալին, որը նախաձեռնել էր «մշտական կապեր հաստատելու և բարեկամության ամուր հիմք դնելու նախաձեռնությամբ, որը կմիավորի թուրք և ռուս ժողովուրդներին»:

Ռուսաստանը միակ երկիրն էր, որը Աթաթուրքի կառավարությանը տրամադրեց 10 միլիոն ոսկե ռուբլի անվերադարձ օգնություն, ինչպես նաև առաջին պետությունն էր, որը ճանաչեց Թուրքիայի անկախությունը և 1921 թվականի մարտի 16-ին վերջինիս հետ ստորագրեց «Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի չարաբաստիկ (հայերիս համար)  պայմանագիրը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica