close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԻՊ-ը համավարակի տարածման դեմ միասին պայքարելու կոչ է հղել քաղաքացիներին

Իրավունք

3 Հունիսի 2020, 17:50
 ՄԻՊ-ը համավարակի տարածման դեմ միասին պայքարելու կոչ է հղել քաղաքացիներին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է արել քաղաքացիներին միասին պայքարել համավարակի տարածման դեմ: Ինչպես հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Կորոնավիրուսի դեմ պայքարող մասնագետների աշխատանքի իրական գնահատականը ոչ թե սոցցանցերում նրանց մասին գնահատանքի խոսքերով նկարներ ու տեսանյութեր տարածելն է, այլ մեր վարքագծի իրական փոփոխությունը. Արման Թաթոյանի կոչը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակը հնարավորինս արագ հաղթահարելու համար բոլորս պետք է լինենք համախմբված։

Եկե՛ք գործենք միասնաբար, ցուցաբերենք պատասխանատվություն այս վիրուսի դեմ կանոնների պահպանության հարցում հանուն մեր երեխաների, մեր ծնողների, քույրերի ու եղբայրների՝ ժամ առաջ բնականոն կյանքին վերադառնալու համար։

Կորոնավիրուսի դեմ գիշեր ու ցերեկ պայքար մղող տարբեր ոլորտների մեր մասնագետների աշխատանքի իրական գնահատականը ոչ թե սոցիալական ցանցերում նրանց մասին գնահատանքի խոսքերով նկարներ ու տեսանյութեր տարածելն է, այլ մեր վարքագծի փոփոխությունն ու իրական պատասխանատվությունն իրար հանդեպ:

Վստահ եմ՝ որքան արագ միասին համախմբվենք, այնքան ավելի արագ կհաղթահարենք այս փորձությունը:

Պատմության ընթացքում մենք բազմիցս կարողացել ենք ցուցաբերել համախմբվածություն և միասնաբար հաղթահարել անհաղթահարելի թվացող իրավիճակները։

Օրացույցային տարվա ընթացքում մենք բազմաթիվ հիշարժան օրեր ունենք, որոնց մասին խոսելիս հպարտություն ենք ապրում մեր կերտած անհավանական հաղթանակների համար։ Այդ հիշարժան օրերի ցանկում ևս մեկն ավելացնելն այսօր մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է՝ որպես համախմբվածության և միասնակության արդյունք։

Պահպանե՛նք այս վիրուսի կանխարգելման կանոնները, հո՛գ տանենք միմյանց մասին, փրկե՛նք կյանքեր»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica