close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ

Սպորտ

3 Հունիսի 2020, 15:59
 ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հունիսի 2-ին հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում կարևորել է Արցախի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է աջակցություն ցուցաբերել այդ հարցում։

Արայիկ Հարությունյանը ևս արժևորել է ֆուտբոլի՝ որպես մասսայական մարզաձևի զարգացումը և հավաստիացրել, որ հարցը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Արցախի Հանրապետության նախագահն ընդգծել է վերջին տարիներին Արցախում կառուցված մարզադաշտերի կարևորությունը և ֆուտբոլային տարբեր թիմերի աշխատանքը՝ նշելով, որ ՀՖՖ-ի հետ համարժեք փոխգործակցության պայմաններում այն որակական նոր զարգացում կունենա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica