close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+21°
+31°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հաջողությամբ փորձարկել է ավելի քան 400 կմ հեռավորությամբ բալիստիկ հրթիռներ

Տարածաշրջան

3 Հունիսի 2020, 13:20
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հաջողությամբ փորձարկել է ավելի քան 400 կմ հեռավորությամբ բալիստիկ հրթիռներ

Իսրայելական «Ավիացիոն արդյունաբերություն» կոնցեռնը (Taasiya Avirit) վերջերս հաջողությամբ փորձարկել է LORA (Long Range հրետանային հրթիռային) օպերատիվ-մարտավարական համալիրի բալիստիկ հրթիռները:

Փորձարկումներն անցկացվել են մայիսին՝ Միջերկրական ծովում: Արձակվել են երկու բալիստիկ հրթիռներ: Թիրախները եղել են նավից 90 կմ և 400 կմ հեռավորության վրա, և երկուսն էլ ճշգրիտ հարվածել են թիրախներին:

Taasiya Avirit-ի զեկույցում ասվում է, որ LORA համակարգն առաջին անգամ ցուցադրել է իր  400 կմ առավելագույն հեռավորությունը:

LORA-ն մշակվել է կոնցեռնի հրթիռային և տիեզերական վարչության կողմից, որը ստեղծել է ոչ միայն հակահրթիռային պաշտպանության Խեց-2, Խեց-3, Բարաք-8 և այլն, այլև «Դրոր» կապի արբանյակն ու «Բերեշիթ» տիեզերանավը:

ԼՈՌԱ համալիրը ձեռք են բերել մի շարք երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը: 2017 թ.-ին Լեհաստանը հայտարարեց Իսրայելից LORA համակարգեր գնելու մտադրության մասին՝ ի պատասխան ռուսասկան Իսկանդերների:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica