close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+23°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աննա և Հրաչյա Հակոբյանները դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմ

Քաղաքական

3 Հունիսի 2020, 13:13
 Աննա և Հրաչյա Հակոբյանները դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրա եղբայրը՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, դատական հայց են ներկայացրել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Datalex» դատական տեղեկատվական համակարգից:

Հայցադիմումը հրապարակային ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին է։ Հայցը ներկայացվել է հունիսի 2-ին և մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին։

Միքայել Մինասյանը համացանցում հրապարակել էր «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրով տեսանյութ, որում նշել էր, որ Հրաչյա և Աննա Հակոբյանների համաձայնությամբ իրականացվում է մաքսանենգ ծխախոտի արտահանում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica