close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հանրաքվեի մասին» աղմկահարույց օրինագիծն ընդունվեց ամբողջությամբ

Քաղաքական

3 Հունիսի 2020, 11:04
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հանրաքվեի մասին» աղմկահարույց օրինագիծն ընդունվեց ամբողջությամբ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հայրապետյանի ներկայացրած՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կողմ 82, դեմ 17 ձայներով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Իբրեև սահմանադրական օրենք այն ընդունվեց պատգամավորների ձայների 3/5-ով։

Այս օրինագիծն աղմուկ էր հանել ընդդիմադիրների շրջանում․ նրանք պնդում էին, որ այն հակասահմանադրական է, որով իշխող կուսակցությունը փորձում է հանրաքվեն շրջանցելով ՍԴ 7 դատավորից ազատվելու հարցը լուծել ԱԺ-ում քվեարկության միջոցով, այնինչ Սահմանադրությունը թույլ չի տալիս չեղարկել հանրաքվեն, այլ միայն հետաձգել։

Այսուհանդերձ, օրինագիծն ընդունվեց ամբողջությամբ։

Մեկ այլ սահմանադրական օրենք՝ Արման Բաբաջանյանի ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 3/5-ով՝ կողմ 109, դեմ 0 համամասնությամբ։

Կառավարության ներկայացրած՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկության դնելուց առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտնեց իրենց խմբակցության մտավախությունը այս փոփոխությունից․ «Առանց դատարանի թույլտվության արժեթղթերի գործարքների մասին տեղեկատվություն ենք ստանում․ սա վնաս է հասցնելու արժեթղթերի շուկային և վնասելու է ներդրումներին, այս պատճառով էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս փոփոխությանը»։

Այսուհանդերձ, օրինագիծն ընդունվեց կողմ 80, դեմ 31 ձայների հարաբերակցությամբ։

Նշենք, որ այս օրինագծով իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին առաջարկվում է հասանելիություն տրամադրել բաժնետոմսերի և դրանց սեփականտերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած՝ «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 113 կողմ, դեմ 0 ձայներով։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը՝ 111 կողմ, 0 դեմ  ձայներով։ Նույն խմբակցության՝ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ նույնպես ընդունվեց՝ ձայների նույն համամասնությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում․

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica