close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+30°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չարտերային չվերթներով ՌԴ-ից Հայաստան վերադարձի ցանկություն հայտնած քաղաքացիների դիմումները գերազանցել են 16 հազարը

Հասարակություն

3 Հունիսի 2020, 10:10
 Չարտերային չվերթներով ՌԴ-ից Հայաստան վերադարձի ցանկություն հայտնած քաղաքացիների դիմումները գերազանցել են 16 հազարը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են․ 

«Հայտնում ենք, որ ՌԴ-ից Հայաստան իրականացվող չարտերային չվերթներով հայրենիք վերադարձի ցանկություն հայտնած քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-հայտերը ս/թ․ հունիսի 1-ի դրությամբ գերազանցել են 16 հազ․ 340-ը։

Մշակված և Facebook սոցիալական ցանցի դեսպանության էջում (@armembrus) հրապարակված քաղաքացիների թիվն այս պահին գերազանցում է 4,300-ը։ Իսկ մյուս դիմումատուների տվյալները շարունակ մշակվում և վերստուգվում են՝ ըստ գործող կարգի հետագա հրապարակման համար։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ դիմումատուների մեծաթիվ լինելու և շարունակ նոր հայտեր ստանալու հանգամանքից ելնելով՝ այս գործընթացը պահանջում է ավելի երկար ժամանակ և ավելի շատ ռեսուրսներ։

Քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովումը շարունակում է այս բարդ ժամանակահատվածում մնալ դեսպանության կարևորագույն գործառույթը, որի իրականացման ուղղությամբ մոբիլիզացված է դեսպանության ողջ ներուժը։ Այս է պատճառը նաև, որ որոշ այլ գործառույթներ, մասնավորապես՝ հյուպատոսական որոշ ծառայությունների մատուցման ապահովումը սահմանվածից այլ ժամկետներ է պահանջում։

Մենք շարունակում ենք առկա հնարավորությունների առավելագույն չափով աշխատանքներ իրականացնել չարտերային չվերթների կազմակերպան, այդ թվում՝ դրանց հաճախականության ավելացման ուղղությամբ։ Ինչպես տեղյակ եք արդեն, յուրաքանչյուր հաստատված չվերթից երկու-երեք օր առաջ, ըստ հերթականության, դիմում-հայտում նշված հեռախոսահամարով կապ է հաստատվում մեկնող քաղաքացիների հետ։

Շարունակում են գործել դեսպանության թեժ գծի հինգ հեռախոսահամարներն՝ առանց հանգստյան օրերի։ Յուրաքանչյուր թեժ գծի աշխատակից օրական պատասխանում է 300-ից ավելի հեռախոսազանգի, բայցև առկա հնարավորությունների և հազարներ գերազանցող զանգերի պայմաններում որոշ դիմողների հնարավոր չի լինում նույն պահին պատասխանել։ Այս հարցում ներողություն ենք հայցում այն քաղաքացիներից, ում առաջին իսկ զանգից չի հաջողվել ստանալ իրեն հուզող հարցի պատասխանն ու խնդրում ըմբռնումով մոտենալ ստեղծված դրությանը։

Նկատենք նաև, որ այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ մեզ դիմում են տարաբնույթ հրատապ խնդիրներով՝ կապված մեկնման անհետաձգելիության, այդ թվում՝ հարազատի կորստի, առողջական խնդիրներով պայմանավորված Հայաստանում բուժումը շարունակելու անհրաժեշտության և սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք հարցերի հետ։

Հասկանալով յուրաքանչյուրի իրավիճակն ու առկա խնդիրներն՝ այդուհանդերձ, պետք է փաստենք, որ քաղաքացիներին ընդառաջելու հնարավորությունները սահմանափակ են՝ ելնելով երկար ժամանակ չվերթի սպասող և մեծամասամբ նույնանման խնդիրներ ունեցող քաղաքացիների հերթի պահպանման անհրաժեշտությունից։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ չարտերային չվերթներով Հայաստան վերադարձի առաջնահերթությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին։

Չվերթներից կարող են օգտվել նաև երկքաղաքացի հանդիսացող դիմումատուներն ու ՌԴ այն քաղաքացիները, որոնց ընտանիքի անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիները գտնվում են Հայաստանում։

Ի պատասխան քաղաքացիների որոշ հարցադրումների՝ նշենք նաև, որ էլ․հարցաթերթիկի (shorturl.at/twJOR) միջոցով չվերթի հայտն ընդունված է համարվում այն ամբողջական լրացնելուց ու հայտի ստորին հատվածում նշված «ուղարկել» (“submit”, “отправить”) կոճակը սեղմելուց հետո։ Գործընթացն ավարտելուց հետո էկրանին հայտնվում է գրառումն առ այն, որ հայտն ընդունված է (նույնը՝ ռուսերեն, կամ անգլերեն լեզուներով)»։

Ջահակիրները կը գրեն
7 Հուլիսի 2020, 13:35 Ջահակիրները կը գրեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica