close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. ԱԺ քառօրյան շարունակվում է

Քաղաքական

3 Հունիսի 2020, 10:00
 ՈՒՂԻՂ. ԱԺ քառօրյան շարունակվում է

Այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ԱԺ քառօրյան շարունակվում է. օրակարգում ընդգրկված է 47 հարց:

Նախորդ շաբաթվանից սկսված ԱԺ նիստերի օրակարգում դեռ մնացել է 10 հարց:

Նշենք, որ նախօրեին խորհրդարանում քննարկվեց «ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը, ելույթ ունեցավ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանեց պատգամավորների բազմաթիվ հարցերին:

Նախօրեին ընդունվեց նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունները, որը հնարավորություն է տալիս չեղարկել արդեն նշանակված սահմանադրական հանրաքվեն:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

  • «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը,
  • Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը,
  • «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
  • «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Նշենք, որ ԱԺ պատգամավորների սահմանած օրակարգով եւ ժամկետում` 2020 թվականի մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու:

Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.

Նիկոլն ու կոռոնավիրուսը
2 Հուլիսի 2020, 16:45 Նիկոլն ու կոռոնավիրուսը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica