close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1485.62
GBP1607.90
EUR1551.66
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նորից փակվելու դեպքում կարող ենք հայտնվել այնպիսի աղետալի վիճակում, որ տարիներով չկարողանանք հաղթահարել. Փաշինյան

Առողջապահություն

2 Հունիսի 2020, 20:26
 Նորից փակվելու դեպքում կարող ենք հայտնվել այնպիսի աղետալի վիճակում, որ տարիներով չկարողանանք հաղթահարել. Փաշինյան

Առողջապահական համակարգը մեր առաջ ամեն օր խնդիր է դնում գնալ համընդհանուր սահմանափակումների: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց խնդիրն այն է, որ մենք այդ սահմանափակումների շրջանը տեսել ենք, տեսել ենք, որ դա բերում է շատ լուրջ, գրեթե աղետալի տնտեսական, սոցիալական հետեւանքների: Մենք ըստ էության 100 մլրդ դրամի տնտեսական եւ սոցիալական աջակցության հնարավորություններ ենք  ստեղծել նախորդ շրջանում, բայց նաեւ պետք է հասկանանք, որ պետության հնարավորություններն անսահմանափակ չենք: Մենք կարող ենք նորից փակվելու արդյունքում հայտնվել այնպիսի տնտեսական իրավիճակի առաջ, որ երկար տարիներ չկարողանանք հաղթահարել: Սա իսկապես օրհասական պահ է»,-ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica