close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+19°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արսեն Թորոսյանի՝ խուճապ տարածող գրառումներն անընդունելի են. Աննա Կոստանյան

Քաղաքական

2 Հունիսի 2020, 21:21
 Արսեն Թորոսյանի՝ խուճապ տարածող գրառումներն անընդունելի են. Աննա Կոստանյան

«Չեմ կարող ասել սա վարակի նոր ալիք է թե ոչ, ինչպես նաև չեմ կարող ասել թե որն է տեմպի այս պատճառը, քանի որ առնվազն վերջին մի քանի շաբաթների ընթացքում ականատես եղանք բավականին բարձր քաղաքացիական պատասխանատվության:  Մինչդեռ չեմ կարող ասել նույնը առնվազն երեկ իմ կողմից կատարված ուսումնասիրությունների ժամանակ, երբ քաղաքացիների շրջանում մեղմ ասված անլուջ մոտեցում կար»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր գրանցված վարակակիրների մեծ թվին, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

«Սա կառավարության պատասխանատվության հարցն է: Եթե քաղաքացիների մոտ ընկալում է փոխվել ընդամենը մի քանի օրվա ընթացքում, ուրեմն ճիշտ ազդակներ չեն գալիս կառավարության կողմից: Պետք է նաև շեշտադրեմ, որ ճիշտ էլ չէ սարսափի և վախի մթնոլորտ ստեղծելը: Սա քաղաքացիների մոտ չի բարձրացնում պատասխանատվության զգացումը, այլ հակասական ընկալումների տեղիք է տալիս, ինչը կարող է թե նեգատիվ, թե պոզիտիվ կերպ դրսևորվել»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով Արսեն Թորոսյանի գրառումներին, որոնք հաճախ ընկալվում են որպես խուճապ տարածող, Կոստանյանն ասաց. «Ինձ համար ընկալելի և ընդունելի չեն խուճապ տարածող գրառումները, հատկապես երբ դա արվում է բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, քանի որ քաղաքացիները և հասարակությունը հենց բարձրաստիճան պաշտոնյայի զգոն խոսքի կարիքն ունեն, որպեսզի ճիշտ ուղղորդվեն: Խուճապը, վախը, քաղաքացիների մոտ բարձր քաղաքացիական պատասխանատվությունը չի մեծացնում, հակառակը՝ նեգատիվ ազդեցություն է ունենում: Հատկապես, երբ նույն պաշտոնյայի կողմից արվում են կատեգորիկ տարբեր հայտարարություններ, սա մի փոքր անլրջացնում է վերաբերմունքը հենց այդ պաշտոնյայի հանդեպ»:

Ինչ վերաբերվում է կրկին սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտությանը, Աննա Կոստանյանն ասաց. «Չեմ կարծում թե դրա կարիքը կա, առաջնորդվելով ինչպես վարչապետի, այնպես էլ առողջապահության նախարարի խոսքով, թե բնակչության ծանրակշիռ մեծամասնությունն, այնուամենայնիվ վարակվելու է: Եթե այդպես է, նշանակում է, կան որոշակի ուսումնասիրություններ, իսկ եթե կան դրանք, ապա ինչ իմաստ ունի տնտեսությունը կրկին կաթվածահար անել»:

Մանրամասները՝ տեսանյութում.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica