close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հսկողությունը լինելու է ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ, ոչ մի փաստարկ. ունենք 2-3 օր. Փաշինյան

Առողջապահություն

2 Հունիսի 2020, 19:39
 Հսկողությունը լինելու է ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ, ոչ մի փաստարկ. ունենք 2-3 օր. Փաշինյան

Այսօր կեսօրին ես պարետատան նիստ եմ հրավիրել եւ հանձնարարել, որ պետք է հետեւենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ եւ ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարկադրանքի ենթարկվող մեր քաղաքացիները պետք է նախապես մտածեն այդ իրավիճակի մասին: Եթե մեկը սննդամթերքի վաճառք է կազմակերպում, նախապես պետք է մտածի որ այդ վաճառքը պետք է կազմակերպի պատերատան կանոններով:

Մենք այսօր կանգնած ենք հետեւյալ հանգրվանին. Կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական ու սոցիալական ցնցումների, կամ մենք միասին համագործակցված իրար հետ հսկողության տակ ենք առնում իրավիճակը եւ արձանագրում ենք արդյունքներ:

Իմ դիրքորոշումը մեկն է, որ անկախ այս երկու սցենարներից, պետք է հսկողությունը կատարվի ամենախիստ, ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ, ոչ մի փաստարկ, ոչ մի զգացմունքային պահ: Մենք սրա համար ընդամենը 1-2-3 օր ունենք, որպեսզի երկրում որակական իրավիճակ փոխենք»,-ընդգծեց վարչապետը:

Նիկոլն ու կոռոնավիրուսը
2 Հուլիսի 2020, 16:45 Նիկոլն ու կոռոնավիրուսը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica