close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+22°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլը տապալում է այն ամենն, ինչին կպնում է. Բ. Եսայան

Քաղաքական

2 Հունիսի 2020, 17:22
 Նիկոլը տապալում է այն ամենն, ինչին կպնում է. Բ. Եսայան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նիկոլը տապալում է այն ամենն, ինչին կպնում է։ Կորոնավիրուսային հեղափոխություն հայտարարելուց, վարակի դեմ «ապակենտրոն» պայքարի անցնելուց հետո ունենք կատաստրոֆիկ իրավիճակ։ Նիկոլն ու իր շրջապատը ուղղակի ունակ չեն կառավարել աղետի եզրին հայտնված երկիրը, չունեն գիտելիք, չունեն կարողություն, չունեն հեղինակություն։ Արդեն կա 10000-ից ավել վարակման դեպք, 210-ից ավելի կորոնավիրուսով վարակված մարդ մահացել է։ Այս իրավիճակում կտրուկ քայլեր անելու փոխարեն Նիկոլն իրեն վարակված է հայտարարել ու մեկուսացել, քաղաքապետի մասին ընդհամրապես չարժի խոսել, պարետի երևակայությունը հերիքելա ԱԻՆ մեքենաներին հանձնարարել քաղաքով պտտվել ու հայտարարել, որ երկրում համավարակ է, ոստիկանությանն էլ՝ տուգանքներ գրել, առողջապահության նախարարը «բայղուշությունից» բացի ուրիշ բան չի անում։ Նիկոլի կողմնակիցները իրավիճակի մեղավորը համարում են «անգիտակից ու անկարգապահ» ժողովրդին։ Ասել է թե՝ մենք չունենք իշխանություն, ամեն մեկը պատասխանատու է իր ու իր մերձավորի համար, եթե վարակվեցիք, ձեր գլխի ճարը տեսեք, մենք ձեզ բուժելու հնարավորությունն ու կարողությունը չունենք, եթե մեռնեք, ուրեմն «ողորմի ձեզ»։ Բա եթե տենցա, բա վարչապետ ու կառավարություն, պարետ ու պարետատուն, Հայկո ու քաղաքապետարան ինչի՞ ենք պահում։ Ո՞վ են սրանք ու ու՞մ են պետք։

Գրել եմ նաև երեկ։ Միակ բանը, որ նրանք հիմա կարող են անել՝ դիմել համաճարակի դեմ պայքարն արդյունավետ կազմակերպած երկրների կառավարություններին՝ օգնության խնդրանքով։ Օր առաջ։ Ամեն կորցրած ժամը մարդկային կյանքեր արժե, որոնք Նիկոլի խղճին են։

Հ.Գ. Ընկերներ, երբեք չեմ գրել այսպիսի բան, բայց եթե իսկապես համաձայն եք, որ իրավիճակը աղետալի է, կիսվեք, տարածեք, ինքներդ գրեք ու անհանգստություն արտահայտեք, բի կարելի ուղղակի սպասել, թե սրանք մեզ ու երկիրը ուր կհասցնեն»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica