close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+19°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ախալքալաքի շրջանի Կոկիա գյուղի իր տանը երիտասարդ կին է մահացել. Jnews.ge

Տարածաշրջան

2 Հունիսի 2020, 17:10
 Ախալքալաքի շրջանի Կոկիա գյուղի իր տանը երիտասարդ կին է մահացել. Jnews.ge

Հունիսի 1-ի գիշերը Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոկիո (Կոկիա) գյուղում 35-ամյա կինը մահացել է իր տանը: Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության ենթադրյալ փաստի առթիվ, սակայն գյուղում ասում են, որ այս կինը ինքնասպանություն գործելու որևէ պատճառներ չի ունեցել, և որ դա մահ է եղել. այս մասին հայտնում է Jnews.ge-ն։

Հունիսի 1-ի գիշերը մահացել է 35-ամյա կին, որը գյուղական դպրոցի ուսուցիչ էր, ուներ երջանիկ ընտանիք և 2 դպրոցահասակ երեխա: Գյուղի բնակիչ և դպրոցի տնօրեն Գայանե Կուրղինյանը լավ գիտեր այդ կնոջը:

«Նա գիշերը մտել է լոգասենյակ, լողացել և լոգարանում էլ մահացել է: Ինքնասպանություն գործելու որևէ պատճառներ չի ունեցել, ուներ երջանիկ ընտանիք, երկու երեխա: Չգիտեմ, թե որն է մահվան պատճառը», – ասում է նա:

Մյուս գյուղացիները, որոնց հետ կապվեց Jnews-ը, նշում են նաև, որ կինը, ամենայն հավանականությամբ, մահացել է կենսաբանական մահով, որ ինքնասպանություն չի եղել:

Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել է, որ Կոկիո գյուղում 35-ամյա կնոջ մահվան առնչությամբ, հետաքննություն է սկսվել ենթադրյալ ինքնասպանության փաստի առթիվ, համաձայն Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածի: Մահվան ճշգրիտ պատճառները պարզվում են:

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica