close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+23°
+31°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր, օպերատոր Էդուարդ Մաթևոսյանը

Մշակույթ

2 Հունիսի 2020, 17:11
 Կյանքից հեռացել է կինոռեժիսոր, օպերատոր Էդուարդ Մաթևոսյանը

Մահացել է կինոռեժիսոր, օպերատոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Մաթևոսյանը: Այս մասին գրառում է տարածել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, որի անդամ էր Մաթևոսյանը:

«Էդուրադ Մաթևոսյանը կինոգործիչների այն սերնդից է, որն իր ստեղծագործական կյանքի ընթացքը կապեց, մասնավորապես, վավերագրական կինոյի հետ՝ անցնելով երկար ու բեղմնավոր ճանապարհ: Նրա օպերատորական կենսագրության ձեռքբերումներն են ֆիլմեր, որոնք տարեգրային նշանակություն ունեն՝ «60-ականների որդիները», «Համո Բեկ-Նազարյան», «Էջմիածին», «Հայի աչքեր», «Երգում են աշխարհի հայերը» և այլն: Էդուարդ Մաթևոսյանը հայկական կինոյի հնաբնակներից էր, վայելում էր ընկերների, գործընկերների սերն ու հարգանքը, և նրա հիշատակը ընդմիշտ վառ կմնա բոլոր նրան ճանաչողների սրտերում»,-ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ցավակցել է Էդուարդ Մաթևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին ու մերձավորներին:

«Նա իր գործով ու անունով մնալու է հայ կինոյի պատմության մեջ»,-ընդգծված է միության գրառման մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica