close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Թալիբան»-ը դեռևս շփումներ է պահպանում «Ալ Քաիդա»-ի հետ. ՄԱԿ

Աշխարհ

2 Հունիսի 2020, 16:23
 «Թալիբան»-ը դեռևս շփումներ է պահպանում «Ալ Քաիդա»-ի հետ. ՄԱԿ

«Թալիբան» արմատական շարժումը դեռևս շփումներ է պահպանում «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ, չնայած ԱՄՆ-ի հետ խաղաղ համաձայնագրին. այս մասին նշված է ՄԱԿ զեկույցում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ըստ ՄԱԿ զեկույցի՝ Wall Street Journal պարբերականի հրապարակած տեղեկությամբ ԱՄՆ-ի հետ խաղաղ բանակցությունների ընթացքում թալիբները բարձր մակարդակով առնվազն 6 հանդիպում են ունեցել «Ալ Քաիդայի» անդամների հետ: Այս ահաբեկչական կազմակերպության առաջնորդները, ինչպես նաև հարյուրավոր զինյալներ դեռևս Աֆղանստանում են:

«Դեռևս Աֆղանստանում է «Ալ Քաիդայի» բարձրագույն ղեկավարությունը, ինչպես նաև հարյուրավոր զինյալներ… «Թալիբանի», հատկապես «Հաքանի ցանցի» եւ «Ալ Քաիդայի» միջեւ կապերը շարունակում են մնալ սերտ, դրանք հիմնված են բարեկամության, ընդհանուր պայքարի պատմության, գաղափարական համերաշխության եւ խառնամուսնությունների վրա»,- նշված է զեկույցում:

Հիշեցնենք՝ փետրվարի վերջին Կատարում արարողության ժամանակ ԱՄՆ-ն և «Թալիբանը» ստորագրել էին ավելի քան 18 տարվա պատերազմի ընթացքում խաղաղության առաջին համաձայնագիրը, որով նախատեսվում է Աֆղանստանից 14 ամսում օտարերկրյա զորքերի դուրսբերում եւ մարտին գերիների փոխանակման գործարքից հետո միջաֆղանական երկխոսության մեկնարկ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica