close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+29°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրավիճակն աղետալի է դառնում. Արցախում եւս պետք է վերանայվի կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը. Ղարամյան

Արցախ

2 Հունիսի 2020, 16:05
 Իրավիճակն աղետալի է դառնում. Արցախում եւս պետք է վերանայվի կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը. Ղարամյան

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակվող քաղաքացիների թիվն անցավ 10.000-ը, մեկ օրվա կտրվածքով արձանագրվող դեպքերի թիվն այսօր 517 է, որը ռեկորդային է. մահվան ելքով միջադեպերի թիվը վերջին օրվա ընթացքում 20 է, իսկ ընդհանուր թիվը՝ 214: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի անվտանգության նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն ակնհայտ է, որ պատասխանատուները տապալել են գործընթացը եւ իրավիճակը գնալով աղետալի է դառնում:

Ժամանակն է, որպեսզի որքան հնարավոր է արագ Հայաստանի հանրապետության վարչապետը փոփոխություններ մտցնի ինչպես կադրային, այնպես էլ՝ համաճարակի դեմ պայքարի ռազմավարության մեջ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իրավիճակը լուրջ անվտանգային սպառնալիքներ է առաջացնում, անհրաժեշտ է հակահամաճարակային միջոցառումների ողջ գործընթացի ուսումնասիրության նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ձեւավորել, որը մասնագիտական, քաղաքական, անվտանգային եւ մի շարք այլ գործոնների համատեքստում մանրամասն կուսումնասիրի համաճարակի մեկնարկից իրականացված աշխատանքների արդյունավետությունը, հստակ կմատնանշի տապալման մեղավորներին՝ իր բոլոր հնարավոր հետեւանքներով:

Նկատի ունենալով Հայաստանում Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, խիստ անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի Արցախի Հանրապետությունում եւս վերանայվի նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը, որովհետեւ անկախ այն հանգամանքից, որ Հայաստան-Արցախ սահմանակետերում շարժերի սահմանափակումներ են մտցված, սակայն ՀՀ-ում վարակակիրների կտրուկ աճով պայմանավորված, ինչպես նաեւ՝ ԱՀ-ում վարակակիրների թվի մեծացմամբ, նոր իրավիճակ է ստեղծվում: ԱՀ-ում եւս հապաղելու ժամանակ չունենք, պետք է օպերատիվ ու խիստ թիրախային քայլերով կանխենք վարակի հնարավոր տարածումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ կորոնավիրուսով վարակված մեր բոլոր հայրենակիցներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում եւ քաջառողջություն»:

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
Ճեմարանին հետ
9 Հուլիսի 2020, 16:22 Ճեմարանին հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica