close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2020
+16°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունիսի 5–ին տեսանելի կլինի Լուսնի կիսաստվերային խավարումը

Հասարակություն

2 Հունիսի 2020, 15:20
 Հունիսի 5–ին տեսանելի կլինի Լուսնի կիսաստվերային խավարումը

Հունիսի 5-ի ուշ երեկոյան կարելի է ականատես լինել Լուսնի կիսաստվերային խավարման։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջից։ Խավարումը տեսանելի կլինի Հայաստանում, Եվրոպական շատ երկներում, Ավստրալիայում և այլուր։ Երևանում այն կսկսվի մեր ժամանակով ժամը 21։45-ին, առավելագույն փուլը կլինի ժամը 23։24-ին, և խավարումը կավարտվի գիշերը ժամը 01։04-ին։

Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը:

Լուսնի կիսաստվերային խավարումը տարբերվում է մասնակի խավարումից նրանով, որ այս դեպքում Երկրի կողմից խավարված շրջանները դառնում են ավելի աղոտ քան Լուսնի մնացյալ հատվածը։ Այս դեպքում մենք կարծես թե տեսնում ենք սովորական Լուսին՝ միայն թե ավելի աղոտ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica