close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+26°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռումինիայի վարչապետը տուգանվել է. պատճառը՝ դիմակը հանելն է

Աշխարհ

2 Հունիսի 2020, 12:31
 Ռումինիայի վարչապետը տուգանվել է. պատճառը՝ դիմակը հանելն է

Ռումինիայի վարչապետ Լյուդովիկ Օրբանը ստիպված կլինի տուգանք վճարել՝ հակահամաճարակային սահմանափակումները խախտելու համար. այս մասին գրում է Euractiv-ը, նշելով՝ տուգանքի չափը կազմում է 617 եվրո։

Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ պաշտոնյան այլ նախարարների հետ կաբինետում նստած է առանց դիմակի, բացի այդ՝ ծխում է, իսկ պաշտպանիչ միջոցները սեղանի վրա են։

Նշվում է՝ կառավարության ղեկավարը համաձայնել է՝ եթե օրենք է խախտվել, պետք է լինի նաև պատիժ։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է նաև, որ կառավարության մի քանի անդամներ իր կաբինետում էին հավաքվել մայիսի 25-ին՝ տևական աշխատանքային օրվանից հետո, իր ծննդյան 57-ամյակի օրը։

Հիշեցնենք՝ մինչ օրս երկրում հաստատվել է կորոնավիրուսի 19.133 դեպք, մահացել է 1253 մարդ։

Լուսանկարը՝ ստորև.

Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica