close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+23°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պերուն մահերի թվով հավասարվել է վարակի ծագման երկիր Չինաստանին. կորոնավիրուսի տարածվածությունն աշխարհում հունիսի 2-ին

Առողջապահություն

2 Հունիսի 2020, 12:04
 Պերուն մահերի թվով հավասարվել է վարակի ծագման երկիր Չինաստանին. կորոնավիրուսի տարածվածությունն աշխարհում հունիսի 2-ին

COVID-19 անհայտ տեսակի կորոնավիրուսը շարունակում է հաստատուն կերպով տարածվել ոչ միայն Չինաստանում, որն համարվում է վիրուսի ծագման «հայրենիքը», այլև դրա սահմաններից դուրս:

Հունիսի 2-ի ժամը 09.33-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6.271.577 դեպք, որից 375.656-ը՝ մահվան դեպքեր են։

Yerkir.am-ը ներկայացնում է կորոնավիրուսի տարածման պատկերը՝ թվերով աշխարհի առաջատար 20 երկրում.

  • ԱՄՆ՝ 1.811.277 դեպք
  • Բրազիլիա՝ 526.447 դեպք
  • Ռուսաստան՝ 414.328 դեպք
  • Միացյալ Թագավորություն՝ 277.736 դեպք
  • Իսպանիա՝ 239.638 դեպք
  • Իտալիա՝ 233.197 դեպք
  • Հնդկաստան՝ 198.706 դեպք
  • Ֆրանսիա՝ 189.348 դեպք
  • Գերմանիա՝ 183.594 դեպք
  • Պերու՝ 170.039 դեպք
  • Թուրքիա՝ 164.769 դեպք
  • Իրան՝ 154.445 դեպք
  • Չիլի՝ 105.158 դեպք
  • Մեքսիկա՝ 93.435 դեպք
  • Կանադա՝ 93. 288 դեպք
  • Սաուդյան Արաբիա՝ 87.142 դեպք
  • Չինաստան՝ 84.154 դեպք
  • Պակիստան՝ 76.398 դեպք
  • Բելգիա՝ 58.517 դեպք
  • Հայաստան՝ 9.492 դեպք, որից 139-ը՝ մահվան
Վարակի տարածման տվյալների մասին առավել թարմ ու մանրամասն տվյալներ ստանալու համար այցելեք այստեղ.

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica