close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+22°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Facebook-ի աշխատակիցները ցանկանում են վիրտուալ գործադուլ անել՝ ընդդեմ Թրամփի գրառումների մասին Ցուկերբերգի որոշման

Աշխարհ

2 Հունիսի 2020, 10:43
 Facebook-ի աշխատակիցները ցանկանում են վիրտուալ գործադուլ անել՝ ընդդեմ Թրամփի գրառումների մասին Ցուկերբերգի որոշման

Facebook կորպորացիայի աշխատակիցներից ոմանք նախատեսում են վիրտուալ գործադուլ իրականացնել՝ ընդդիմանալով սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի որոշմանը նախագահ Թրամփի հակասական գրառումների դեմ քայլեր չձեռնարկելու մասին. այս մասին հաղորդում է CNN-ը՝ իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքերին հղումով։

Մասնավորապես, որպես գործադուլի մաս աշխատակիցները նախատեսում են մեկ ամբողջ ազատ օր վերցնել աշխատանքից: Նշվում է, որ ընկերության մենեջերներին հրահանգվել է պատասխան միջոցներ չձեռնարկել աշխատակիցների դեմ:

Հիշեցնենք՝ գործադուլի համար պատճառ է դարձել անցյալ շաբաթ Ցուկերբերգի կայացրած որոշումը Թրամփի՝ վերջերս կատարած գրառումը չհեռացնելու մասին, որում վերջինս սպառնում էր Մինեսոտայում «կրակոցներով» հանդարտեցնել ցույցերը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica