close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջորջ Ֆլոյդի սպանության ֆոնին մեկնարկած ցույցերի զանգվածային ալիքի պատճառով ԱՄՆ որոշ հատվածներում պարետային ժամ է հայտարարվել

Աշխարհ

1 Հունիսի 2020, 22:51
 Ջորջ Ֆլոյդի սպանության ֆոնին մեկնարկած ցույցերի զանգվածային ալիքի պատճառով ԱՄՆ որոշ հատվածներում պարետային ժամ է հայտարարվել

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը երկօրյա պարետային ժամ է հայտարարել մայրաքաղաքի շրջանում, որը մեկնարկելու է երկուշաբթի երեկոյան: Որոշման պատճառը՝ վերջին օրերին քաղաքում ոստիկանության ներկայացուցիչների և Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո փողոց դուրս եկած ցուցարարների միջև տեղի ունեցող ռազմական բախումներն են։ 

Վաշինգտոնից բացի այս միջոցին են դիմել նաև այլ քաղաքների և նահանգների ղեկավարները: Մասնավորապես, Մինեսոտայի նահանգապետը հայտարարել է երկու օրով պարետային ժամը երկարաձգելու մասին:  

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել  ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպաներին։ 

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
9 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica