close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է Արգիշտի և Արմենիկա Կիվիրյանների հայրը

Հասարակություն

1 Հունիսի 2020, 19:55
 Մահացել է Արգիշտի և Արմենիկա Կիվիրյանների հայրը

Մահացել է  քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի և News.am կայքի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիրվիրյանի հայրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արգիշտի Կիվիրյանը։

«Նախօրեին, ծանր հիվանդությունց վախճանվեց հայրս՝ Գեորգի Հովհաննեսի Կիվիրյանը՝ ծնված 1945 թվականին Աբխազիայում։ Հայրս համշենցի էր, մանկավարժ, ավելի քանի 30 տարի Աբխազիայի մի շարք հայկական դպրոցներում աշխատել է տնօրեն։ Ինչքան էլ կապված էր իր ծննդավայրին, ինչպես մեր ընտանիքի բոլոր անդամները, վերջիվերջո տեղափոխվեց և բնակվում էր Երևանում։ Հայրս համարում էր, որ ամեն ազգ պետք է ապրի իր հողի վրա ու հայրենասիրության մասին քո ոչ մի խոսք չունի արժեք, եթե դու չես ձգտում վերադառնալ ու ապրել քո Հայրենիքում։ Հորս եմ պարտական քաղաքականության նկատմամբ իմ հետաքրքրվածությամբ, երբ դեռ պատանեկությանս տարիներին հայրս ինձ մատակարարում էր տարատեսակ քաղաքական գրականությամբ, որոնք ընթերցելուց հետո սկսվում էին մեր քննարկումները և բանավեճերը քաղաքական այս կամ այն թեմայի շուրջ․․․

Պապ, քանի ես կամ, դու միշտ կաս․․․

Հորս հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 2-ին, ժամը` 18:00-20:00-ն San Lazaro սգո սրահի 1 դահլիճում (Շահումյանի գերեզմանատան ճանապարհին), սակայն հաշվի առնելով մոլեգնող կորոնավիրուսի վարակը, ես իմ բոլոր ընկերներին ու մտերիմներին կոչ եմ անում զերծ մնալ այցելելուց։ Սրանք զուտ խոսքեր չեն, այլ թախանձագին խնդրանք՝ բոլորս տանը ունենք խոցելի խմբի ներկայացուցիչ, և ոչ մեկը իրավունք չունի վտանգելու միմյանց առողջությունը։ Համարեք, որ ես բոլորդ դիտարկել եմ ներկա․․․

Իսկ բոլոր ներկաներին կխնդրեմ խստորեն պահպանել սոցիալական հեռավորությունը․․․

Առողջություն բոլորի օջախներին․․․»։

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
9 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica