close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շփումների ժամանակ մարդկանց պետք է վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր. Նիկոլ Փաշինյան

Առողջապահություն

1 Հունիսի 2020, 19:50
 Շփումների ժամանակ մարդկանց պետք է վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է իրենց շփումներում մարդկանց վերաբերվել որպես կորոնավիուսի պոտենցիալ աղբյուր, իր պատմությունը չկրկնել: Փաշինյանն այս մասին ասաց պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝ անդրադառնալով իր և իր ընտանիքի անդամների վարակմանը:

«Ակնհայտորեն ես եմ վարակվել և վարակել եմ մյուսներին: Ինձ համար միանշանակ է, որ ինչ-որ տեղ հակահամաճարակային կանոնների հետ կապված սխալ եմ թույլ տվել, կամ որևէ մեկն է այդ սխալը թույլ տվել: Ուստի, ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիդ խնդրել, կոչ անել, որ իմ պատմությունը չկրկնեք: Կարծում եմ, որ մեր դեպքը վկայում է նաև, որ ընդհանրապես մեր բոլոր շփումներում, շրջապատի բոլոր մարդկանց պետք է վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր, որովհետև ես և մեր ընտանիքի  որևէ անդամ որևէ ախտանիշ չի ունեցել: Եվ իմ ախտորոշումը տեղի է ունեցել ընդամենը այն բանի շնորհիվ, որ ես պարբերաբար թեստ եմ հանձնում: Վաղը չէ մյուս օրը Արցախի Հանրապետություն մեկնելու ծրագրեր կար, և քանի որ կարող էր այնտեղ պատահել այնպես, որ զինվորների հետ շփում լիներ, որոշեցի ախտորոշվել, նոր մեկնել, և տեղի ունեցավ դրական ախտորոշումը»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ, ըստ էության, հանրապետությունում մոտավորապես 18-20 հազար մարդ կարող են ասիմպտոմ լինել, այսինքն՝ չախտորոշված դեպքեր լինել: Վարչապետը կրկին բոլորին կոչ արեց պահել հակահամաճարակային կանոնները: «Մեր ընտանիքն ամբողջ կազմով մեկուսացած է վարչապետի կեցավայրում: Այս պահի դրության ախտանիշներ չունենք»,-ասաց Փաշինյանն ու նշեց՝ ճեպազրույցից առաջ ջերմությունը չափել է, այն 36.5 է եղել:

Վարչապետը շարունակում է աշխատել: Հունիսի 1-ի պարետատան նիստը վարչապետը հեռավար է վարել: Նա վստահեցրեց՝ վաղվանից ավելի շատ կինտեգրվի աշխատանքներին, այսինքն՝ ավելի շատ կփորձի վերադառնալ սովորական աշխատանքային գրաֆիկին:

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
9 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica