close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չէր ներկայացրել

Հասարակություն

1 Հունիսի 2020, 19:39
 Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չէր ներկայացրել

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Մայիսի 27-ին, ժամը 8-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի 29-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ մայիսի 23-24-ը Վահագնաձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցով ապօրինի հատել է մեկ ծառ:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ իրավապահները բացահայտեցին մայիսի 28-ին:
Ժամը 20.30-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Գուգարք գյուղում ստուգել են Լոռու մարզի Մարց գյուղի 52-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, դարձյալ տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
9 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica