close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօրվանից սկսվում է Մեծ հաղթանակի 75-ամյակի առթիվ վետերաններին 300 հազար դրամ միանվագ վճարման գործընթացը

Հասարակություն

1 Հունիսի 2020, 17:17
 Այսօրվանից սկսվում է Մեծ հաղթանակի 75-ամյակի առթիվ վետերաններին 300 հազար դրամ միանվագ վճարման գործընթացը

2020 թվականի հունիսի 1-ից կսկսվի Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին միանվագ գումարի վճարումը (300 000 դրամ պարգևատրում):

Սոցապ ծառայությունից հայտնում են, որ նրանց միանվագ պարգևատրման վճարումն իրականացվելու է շահառուի կենսաթոշակի (պատվովճարի) վճարման եղանակին համապատասխան  (կանխիկ՝ «Հայփոստ» կամ անկանխիկ՝ շահառուի ընտրած վճարող կազմակերպության միջոցով):

Միանվագ պարգևատրումը կանխիկ եղանակով վճարվելու է փոստային բաժանմունքներում: Վճարման ժամկետի ավարտը՝ հունիսի կենսաթոշակների վճարման ժամկետին համապատասխան:

Տեղեկացվում է նաև, որ հանրապետությունում ս.թ. հունիսի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունիսի 2-ից:

Կենսաթոշակների (նպաստների) կանխիկ եղանակով վճարումը Հայփոստ ընկերության միջոցով կիրականացվի նախկին եղանակով՝ շահառուի ցանկությամբ, հասցեական առաքմամբ կամ փոստային բաժանմունքներում՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները:

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
16 Հուլիսի 2020, 13:29 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica