close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+29°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանում 30 հազար երեխան չունի ձեռքերը ջրով և օճառով լվանալու հնարավորություն. UNICEF

Առողջապահություն

1 Հունիսի 2020, 17:04
 Վրաստանում 30 հազար երեխան չունի ձեռքերը ջրով և օճառով լվանալու հնարավորություն. UNICEF

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` UNICEF-ը, Երեխաների միջազգային օրվան նվիրված հայտարարության մեջ կոչ է արել Վրաստանի կառավարությանը` հիմնական ծառայությունները հասանելի դարձնել բոլոր երեխաներին. տեղեկացնում է Yerkir.am-ը` EADaily-ին հղումով:

Հայտարարության մեջ նշվում է, որ նոր կորոնավիրուսի համավարակը լուրջ ազդեցություն է ունեցել երեխաների ու  պատանիների վրա: Հիմնադրամը հատկապես մտահոգ է այն երեխաների հարցով, որոնք սահմանափակ հասանելիություն ունեն ծառայություններին ու ռեսուրսներին:

«Կորոնավիրւոսի արագ տարածման առջև անպաշտպան են երեխաները, որոնք ապրում են ընտանիքներում, որոնք անհրաժեշտ պայմաններ, լվացարաններ, սանհանգույցներ և այլ միջոցներ չունեն: Հիմնադրամի բազմացուցչային կլաստերային հետազոտության համաձայն` Վրաստանում 29800 երեխա չունի տանը ձեռքերը ջրով ու օճառով լվանալու հնարավորություն: Հետևաբար` կորոնավիրուսով վարակվելու ռիսկն այդ երեխաների մոտ մեծ է»,- ասվում է հայտարարության մեջ:

UNICEF-ը հայտարարում է, որ համավարակի պատճառով առաջացած ճգնաժամի ընթացքում բոլոր երեխաները պետք է շարունակեն ուսումը և կարողանան անվտանգ պայմաններում դպրոց վերադառնալ: Էլեկտրոնային գործիքների, համացանցի և ծնողների աջակցության բացակայության պատճառով տանը պատշաճ ուսուցումը կազմակերպելու անհնարինությունը երեխաների ու պատանիների համար չկրթվելու ռիսկեր է պարունակում: «Վրաստանում 50400 երեխա` 3-17 տարեկան, տանը համացանց ու համակարգիչ չունի»,- նշում է  UNICEF-ը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica