close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գազպրոմ»-ը կորցնում է Թուրքիան

Տնտեսական

1 Հունիսի 2020, 14:07
 «Գազպրոմ»-ը կորցնում է Թուրքիան

Տարվա առաջին եռամսյակում Թուրքիայի շուկայում ռուսական գազի բաժինը նվազել է 31 տոկոսից մինչև 24,5 տոկոս: Ընդ որում` մարտին «Գազպրոմ»-ի մատակարարումները միանգամից 3,5 անգամ են նվազել, և ընկերությունը մատակարարներից առաջատարի տեղը զիջել է` առաջ թողնելով Ադրբեջանին, Քաթարին, Իրանին ու Ալժիրին. տեղեկացնում է Yerkir.am-ը` EADaily-ին հղումով:

Չնայած «Թուրքական հոսք»-ի գործարկմանը` Ռուսաստանն ու Թուրքիան մինչ օրս փոխհամաձայնության չեն եկել գազի գների հարցում, և գարնանը թուրքական ընկերություններն ավելի էժան գնով սկսել են հեղուկացված բնական գազ գնել Քաթարից և ԱՄՆ-ից: Ուշագրավ է, որ փետրվարին հեղուկացված գազի մատակարարումներն ԱՄՆ-ից նվազել են 2,5 անգամ, մինչդեռ քաթարյանի ներմուծումն աճում է:

Ամենալավ դիրքերում է Ադրբեջանը` առաջին եռամսյակում թուրքական շուկայի արդեն 18 տոկոսը: Մարտին Ադրբեջանը դարձել է Թուրքիայի խոշորագույն մատակարարը` 924 մլն խորանարդ մետր: Բաքուն դժվար թե երկարաժամկետ հեռանկարում պահպանի առաջատարի դիրքերը, սակայն Ադրբեջանի բաժինը կշարունակի աճել «Հարավային գազային միջանցքի»` նախագծային հզորություններին հասնելուն զուգահեռ: Այդ ուղղությամբ Botas պետական ընկերությունը տարեկան 6 մլրդ խորանարդ մետրի պայմանագիր է կնքել:

Իրանի, Ալժիրի և Նիգերիայի դիրքերը թուրքական գազային շուկայում տարվա առաջին կիսամյակում շատ չեն փոխվել:

Ռուսական գազը Թուրքիա մատակարարելուն լուրջ հարված է հասցրել գազի գների անկումը: «Գազպրոմ»-ը մատակարարումն իրականացնում է երկարաժամկետ պայմանագրերով, և գազի գինը կախված է նավթային բորսայական գներից: Այդ պատճառով ռուսական գազը ներկայումս զգալիորեն թանկ է, քան, օրինակ, հեղուկացվածը: Բացի դրանից` Անկարան վաղուց ցանկանում է փոխել գնագոյացումը: «Կա խնդիր` մեր թուրք ընկերները պնդում են իրենց բանաձևերը, առևտրային նկատառումներով` «Գազպրոմ»-ն առաջարկում է այլ լուծումներ, սակայն, միևնույն է, լուծումներ որոնելու ենք»,- անցյալ տարվա ապրիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ներկայումս իրավիճակը փրկում են թուրքական ընկերությունների պայմանագրային պարտավորությունները, ըստ որոնց` նրանք պարտավոր են գնել պայմանագրով նշվածի 80 տոկոսից ոչ պակաս: Թեև պայմանագրային պարտավորությունները կատարում է միայն Botas պետական ընկերությունը, բայց ոչ` մասնավոր թրեյդերները: Այսպես` թուրքական ընկերությունների պայմանագրային ծավալները  տարեկան 24 մլրդ խորանարդ մետր են, պարտադիրը` 19,2 մլրդ, սակայն անցյալ տարի Թուրքիան Ռուսաստանից ներմուծել է 15 մլրդ խորանարդ մետր գազ:

Որոշ չափով գազի գնումների նվազեցումը կարող է բացատրվել նաև որպես չհամոզվող «Գազպրոմ»-ի ու Մոսկվայի վրա ճնշում գործադրելու փորձ: Նաև` ռուսական հոլդինգի դիրքերը դառնում են ավելի անկայուն, քանի որ 2022 թվականին ավարտվում է ամենախոշոր պայմանագիրը`Botas-ի հետ, և նորն է հարկավոր կնքել:

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica