close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+19°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում 20-ամյա երիտասարդին սպանել են քրդերեն երգ լսելու համար

Տարածաշրջան

1 Հունիսի 2020, 13:25
 Թուրքիայում 20-ամյա երիտասարդին սպանել են քրդերեն երգ լսելու համար

Անկարայի Էթիմեսգութ շրջանի Ալսանաջաք թաղամասում երեկ՝ մայիսի 31-ին 20-ամյա Բարըշ Չաքանը սրտի շրջանում դանակի հարվածներ ստանալով մահացել է։

Ըստ Mezopotamya գործակալության՝  իր ընկերների հետ այգում գտնվող Չաքանը քրդերեն երգ լսելու համար 3 անձի կողմից հարձակման է ենթարկվել։

Հարձակման արդյունքում Չաքանը տեղում մահացել է, իսկ հանցագործ խումբը ձերբակալվել։

Զոհի զարմիկ Դողան Չաքանը նշել է, որ քրդերեն երգ լսելու համար իրենք նույնպես ավելի վաղ հարձակման են ենթարկվել։

Ըստ Անկարայի դատախազության՝ իրականում դեպքը տեղի է ունեցել հակառակ սցենարով։ Զոհն ու իր ընկերներն են հարձակում գործել մեքենայում բարձր ձայնով ազան լսող երիտասարդներին՝ շրջապատի անդորրը խախտելու համար։

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica